Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն․ նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվել
Սամվել Կարապետյանը վերադարձել է տուն։ Նրա նկատմամբ գրավ և բացակայելու արգելք է կիրառվել, վերացվել են հրապարակային կոչերի, հայտարարությունների սահմանափակումները։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով նաև, որ արգելվել են տեսակցությունները։
Ընդամենը օրեր առաջ՝ 2025 թվականի դեկտեմբերի 30-ին, Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել տնային կալանքը և գրավը։
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի հունվարի 16-ի որոշմամբ՝ բեկանվել էր նախկինում կայացված որոշումը, որով գործարար ու միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանք էր կիրառվել։
Հիշեցնենք, որ Կարապետյանը կալանավորվել է իշխանությունը զավթելու հրապարակային կոչի մեղադրանքով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, այնուհետև նրա կալանքի ժամկետը 2 անգամ երկարացվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է: Ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է