Վիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ Սարգսյան
Ցավում եմ որ նման խոսույթ կա, բայց նաև օբյեկտիվ է, որ կարող է նման տպավորություն ձևավորվի, որ Սարգսյան Հայկը որոշել է PR անել սեփական անձը։ Այս մասին այսօր՝ հունվարի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով խոսակցություններին, որ ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կնոջը «Զվարթնոց» օդանավակայանում ինքը դիմավորել է սեփական PR–ի համար։
Նա պարզաբանեց, թե ինչպես է դա եղել. «Երեկ չէ առաջին օրը ես ու եղբայրս տեղեկություն ենք ստանում, որ գերիներից մեկի կինը՝ Լինդան, ով բնակվում է Լիբանանում, ազգությամբ արաբ է, ցանկանում էր գալ Հայաստանի Հանրապետություն, որպեսզի տեսնի իր ամուսնուն, ով 5 տարի 2 ամիս եղել է գերեվարված Ադրբեջանում։ Նման միտք է հնչել, որ նա չունի տոմսի գումար, որպեսզի վերադառնա հայրենիք։ Մենք կապվել ենք իր հետ, որպեսզի լուծենք այդ հարցը, իմացել ենք, որ արդեն այլ հայրենակից, ով հետագայում ասեցին, որ ՀՅԴ ներկայացուցիչ է, տոմսը գնել է։ Ես չեմ ուզում, որպեսզի այստեղ որևէ քաղաքական հայացք կամ կուսակցական պատկանելիություն տարանջատենք, շնորհակալ եմ այդ մեր հայրենակցին, ով գնել է տոմսը։ Մենք էինք պատրաստվում գնել, ինքն է գնել, շատ շնորհակալ ենք դրա համար։ Լինդան վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, մենք իր հետ խոսել ենք, նա չուներ Հայաստանում ոչ ընկերներ, ոչ բարեկամներ։ Մենք ցանկություն ենք հայտնել նրան օդանավակայանում դիմավորելու, որպեսզի ուղեկցենք, տանենք և իր ամուսնու հետ հանդիպի։
Այսինքն եթե Լինդան օրինակ գար օդանավակայան Լիբանանից, որտեղ անհամեմատ ավելի տաք է, քան Հայաստանում և չիմանար որտեղ է պահվում իր ամուսինը, չիմանար թե ինչպես կարող է հասնել նրան, տեսակցել, չունենալով հեռախոսի համար, չունենալով ինտերնետ և այլն, նա չէր կարողանա դա կազմակերպել։ Մենք փորձել ենք սա կազմակերպել։ Կարող է սա դիտվել որպես PR, բայց մենք սա արել ենք մեր հանգստության համար։
Վիգենը տեղափոխվել է Հայաստան, տեղափոխվել է Շուշի մշտական բնակության, պատերազմի ընթացքում չի լքել Արցախը և որպես քաղաքացի օգնել է, պատգարակներ է տեղափոխել, վիրավոր անձանց է տեղափոխել, մինչև վերջին օրը մնացել է։ Ինքը մեր երկրին ծառայություններ է մատուցել, ու այսօր ժամանակն է, որ մեր երկիրը գերությունից հետո աջակցի այդ մարդկանց։ Ի դեմ, մեր շատ քաղաքացիներ գրում են ու պատրաստակամություն են հայտնում օգնել ֆինանսապես կամ հյուրանոցի հարց լուծելով կամ այլ միջոցներով։ Սա ընդհանուր բոլորի սրտով է ու այս աշխատանքը մենք պետք է անենք, նրանց մենակ չթողնենք»։


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է