Կան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանում
Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են և ստանում են ոչ բավարար աշխատավարձ, դա միգուցե էմպատիա չի առաջացնում, որովհետև պաշտոնյան 20-30 տարի ընկալվել է որպես հարուստ մի օլիգարխ, որը ձեռքի հետ նաև պաշտոնյա է: Եթե դու ուզում ես ինքնաթիռը Ա կետից Բ կետ հասնի, քո ինքնաթիռը վարող օդաչուն պետք է արհեստավարժ, լավ վճարվող, նորմալ անձնավորություն լինի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով պարգևավճարների մասին հարցին:
Անդրադառնալով աշխատավարձների համեմատությանը՝ Սիմոնյանը հավելեց, որ բազմաթիվ աշխատակիցներ նախագահից ու պատգամավորներից ավելի շատ գումար են ստանում. «Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը կա ու դրա դիմաց պայքարը մղվում է, բայց կան ուսուցիչներ ու զինվորականներ, ովքեր ԱԺ պատգամավորից ավելի շատ են գումար ստանում: Բանկերի խորհրդի նախագահները ՀՀ նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից մի քանի անգամ շատ գումար են ստանում: Դուք ուզո՞ւմ եք, որ եթե ինչ որ զանգված աղքատ է, մնացածն էլ աղքատ լինե՞ն»:


















































Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է