Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը Բեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ Սոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի» Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Ընտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր Սաքունց Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայք ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը ՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելով Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան

Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի ԼեհաստանՈչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը՝ ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններիցԱվելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներԴավիթ Խուդաթյանը և Մարթա Կոսը անդրադարձել են տրասնպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերինՆախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ըԻրանը հայտարարում է Հորմուզը կառավարելու մասինԳագիկ Ծառուկյանի «Շանգրի Լա» խաղատունը զրկվել է լիցենզիայիցԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթնաժողովը հետաձգվել է Սթարմերի հրաժարականի պատճառովԿառավարությունը ներկայացրել է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծԹրամփը հիշում է բոլոր վիրավորանքները. այսօր վաճառքի է հանվում նրա մասին The New York Times-ի լրագրողների գիրքը
Հայաստան

Ամասիայի տարածաշրջանի հայրենիքի պաշտպանները մեկնեցին ծառայության

Հունվարի 8-ից Շիրակի մարզում մեկնարկել է ձմեռային զորակոչը: Արդեն զորակոչվել են Գյումրիի, Արթիկի, Անիի և հարակից բնակավայրերի 18 տարին լրացած զինակոչիկները: Ծառայության են պատրաստվում նաև Ամասիայի, Աշոցքի և Ախուրյանի երիտասարդները: Շիրակցի այս նորակոչիկներն առաջինն են, որ կծառայեն արդեն կրճատված ժամկետով՝ 2-ի փոխարեն 1.5 տարի․ 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը:

Ամասիայի տարածաշրջանի 18 բնակավայրերից 11 երիտասարդ է զորակոչվում: Ավանդույթի համաձայն, զորակոչի նախօրեին Ամասիայի «Սուրբ Գևորգ» եկեղեցում զորակոչիկների օրհնության կարգ է կատարվում: Համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը բարի ու անվտանգ ծառայություն է մաղթում հայրենիքի ապագա պաշտպաններին:

«Մենք այստեղ ձեր շնորհիվ ենք հզոր և հպարտ զգում, գիտենք, որ ձեր նմաններն են մեր սահմանները պահպանում: Մեկ անգամ ևս ձեզ բարի ծառայություն եմ ցանկանում։ Սիրելի ծնողներ, ձեզ էլ համբերություն եմ ցանկանում, որ անփորձանք, ձեր երեխաներին ինչպես ճանապարհում եք, այնպես էլ ընդունեք»:

«Միշտ փորձել եմ նմանվել պապիկիս։ Պապիկս էղել է շատ հայրենասեր մարդ: Ես փոքրուց տեսել եմ իրա հայրենասիրությունը ու միշտ ուզեցել եմ իրա պես էղնիմ: Պապիկս մասնակցել է պատերազմներին՝ 44-օրյային, ապրիլյան պատերազմին, ու ինքը առանց մի վայրկյան մտածելու գնացել է սահման, որպեսզի մեր զինվորները մենակ չզգան իրենց: Ես միշտ ուզեցել եմ պապիկիս պես էղնիմ։ Պապս չի խնայել իրա կյանքը հանուն հայրենիքի, ես գուզեմ, օր նույն ձևի էլ ես էղնիմ»:

Նորակոչիկ Արարատ Տոնոյանի պապն էլ զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: 18- ամյա երիտասարդը հայրենիքը պաշտպանելը սուրբ գործ է համարում: Պատասխանատվության մեծ զգացումով եմ մեկնում բանակ՝ ասում է Արարատը:

«Շատ մեծ ոգևորությամբ կերթամ՝ հայրենիքս պաշտպանելու համար: Իմ անունս պապիկիս անունն է։ Առաջին պատերազմում է զոհվել Արցախյան, ու կերթամ իրա գործը շարունակելու, մեր հայրենիքը պաշտպանելու, որ իմ ընտանիքս էլ հանգիստ քնի»:

Նորակոչիկներն ասում են, որ գիտակցում են ծառայության դժվարությունները։ Սլավիկ Իվանյանը մանկուց է ականատես եղել, թե ինչպես են իր երկու զինվորական հորեղբայրները հաղթահարել սպայական կյանքի  դժվարությունները։ Սլավիկի ցանկությունը մեկն է՝ լինել այնպիսի զինվոր, որ հորեղբայրների պատիվը բարձր պահի  բանակում:

«Մենք հինգ ընկերներով ենք զորակոչվում բանակ, տրամադրությունը լավ է: Իմ հոպարներս զինվորական են ու ես պտի լավ ծառայեմ, որ իրանց պատիվը բարձր պահեմ։ Գուզեմ, օր Հայաստանի համար լավ զինվոր էղնիմ, հայկական բանակի համար: Ես, որպես զինվոր, ամեն ինչի էլ պատրաստ եմ հանուն իմ հայրենիքի, հանուն իմ ծնողների: Ես գիտեմ, որ իմ հետևս իմ ծնողներս են, ես ամեն ինչի էլ պատրաստ եմ»։

Նորակոչիկներն ուրախ են, որ 2026 թվականի ձմեռային զորակոչից սկսած կրճատվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը: Նախկին երկու տարվա փոխարեն ժամկետայիններն այսուհետև կծառայեն 1.5 տարի: