Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալու ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում Երկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել է Ռաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը Nissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Պողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղը Հայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանը

Նրանք գալիս են խաղի մասնակիցը դառնալուԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելըԱպօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնասՃապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճըԿենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվումԵրկիր մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրացել էՌաֆիկ Հարությունյանը զբաղեցնում է 11-րդ հորիզոնականըNissan Rogue Hybrid-ը՝ լուրջ մրցակից Վրաստանն ուժեղացնում է Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիներըՏրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող վարորդի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՊողոսյանն առայժմ զբաղեցնում է երկրորդ տեղըՀայաստանը պատրաստվում է տարածաշրջանային ինտեգրմանըԻրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքումՌուսական Ռոստելեկոմ ընկերությունը նախատեսում է կառուցել ստորգետնյա տվյալների մշակման կենտրոններԱմփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթըՊարեկները ձերբակալել են իրավախախտումը չարձանագրելու համար կաշառք առաջարկած վարորդներինԳազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունովԵրևանում նոյեմբերի 3-ին ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցումԱլ Այինում կմեկնարկի աշխարհի Մ20 արագ և կայծակնային շախմատի առաջնությունը․ Հայաստանն ունի 3 մասնակիցԼՂ-ից տեղահանվածների հետ հանդիպման արդյունքում Աժ-ում երեք որոշում է կայացվելՀայՓասը գրասենյակ է բացել Շիրակի մարզումԿիրանցում անցկացվեց Աբգար Նազարյանի գավաթի երկրորդ խաղարկությունըՇրջանառության մեջ է դրվում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամԿասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՖլորիդայի շրջանային դատարանը կրկին մերժել է Դոնալդ Թրամփի հայցն ընդդեմ The Wall Street Journal-իՎերջին 3 տարում ԿԲ-ից որակյալ կադրերի արտահոսքը կրկնապատկվել էԵրևանի մանկապարտեզների հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են YES հարթակԿենտրոնական բանկը գազի գնի հետ կապված կանխարգելիչ գործողություններ չի կարող անել2027-ին պետբյուջեի եկամուտները 2026-ի համեմատ կաճեն շուրջ 500 մլրդ դրամով․ Վահե ՀովհաննիսյանՏեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)Եթե դա տեղի ունենա, ես կդառնամ պարոն վետոHaypass.am-ը գործում է բնականոն հունովSilicon Mountains 2026․ տեխնոլոգիաներ, նորարարություն և ներդրումներ՝ մեկ հարթակումԱրարատ–Արմենիան հանդես է եկել հայտարարությամբՄեղրին ապացուցեց, որ ունի մեծ ներուժ. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026Զվարթնոց միջազգային օդանավակայանում չվերթերի ժամային սահմանափակումներ կգործեն93 տարեկանում նա մտադիր է ևս մեկ անգամ դուրս գալ մրցահարթակ«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները գnղության դեպք են բացահայտելՀանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվությունՀՀ ներսում «գաղտի պլանի» իրագործման ռեսուրսը չկաՀավանական է` սահմանազատման արտահերթ աշխատանքներ իրականացվեն. Մհեր ԳրիգորյանՔննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ
Հայաստան

Վատնված գումարներ, անարդյունք նախագծեր՝ Սևանա լճի փրկության համար. Hetq.am

Շրջակա միջավայրի նախարարությունը 2025թ․ մարտին ավարտեց 5,68 մլն եվրո արժողությամբ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) հնգամյա ծրագիրը։ Ծրագրի բաղադրիչներից մեկը Սևանա լիճ լցվող կեղտաջրերի մաքրման ծառայությունների բարելավումն էր, կեղտաջրերի մաքրումն ու կառավարումը։ Այս մասին գրում է Հետքը:

Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելու նպատակով Կառավարությունը 2022թ․ դեկտեմբերի 8-ին հաստատել է «Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․ կառավարման պլանը»։ Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության համաֆինանսավորումով իրականացվող «EU4Sevan» ծրագիրը, որը 2020թ․ սեպտեմբերից իրականացնում էին Շրջակա միջավայրի նախարարությունը (ՇՄՆ), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), պետք է լուծումներ գտներ կառավարման պլանում տեղ գտած օրախնդիր հարցերին։

Կառավարման պլանում լճի աղտոտման մի քանի հիմնական պատճառ է նշվում՝ կեղտաջուր, աղբ, որը հիմնական գործոնն է, արհեստական ձկնաբուծություն լճում, անասնապահություն, հողօգտագործում, ջրային ռեսուրսների ոչ խնայողաբար օգտագործում և այլն:

Ծրագրի իրականացման երրորդ տարում, 2023թ․ վերջին Գիտությունների ազգային ակադեմիայում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն առնչվող ռազմավարական խնդիրները քննարկելիս «EU4Sevan» ծրագիրն իրականացնողները ներկայացրել են ծրագրի արդյունքները։ Քննարկման մասնակիցներն ակնհայտորեն դժգոհել են, որ տասնամյակներ խոսվում է նույն խնդիրների մասին, բայց դրանք լուծելու համար ոչինչ չի արվում:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը ղեկավարող Բարդուխ Գաբրիելյանը հայտնել էր, որ ծրագիրն իրականացնողները ոչ մի նոր բան չեն ներկայացնում:

«Քանի՞ կմ կոյուղի է կառուցվել, քանի՞ մաքրման կայան է տեղադրվել, քանի՞ տոննա լվացքի փոշի է փոխարինվել անվտանգ փոշիով ․․․»,- հարցրել էր հանձնաժողովի անդամներից Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:

Լեյբնիցի անվան քաղցրահամ ջրերի էկոլոգիայի և ներքին ջրերի ձկնաբանության ինստիտուտի ներկայացուցիչ, բնապահպան Մարտին Փուշը մասնակիցներին հուսադրել էր՝ ասելով, որ Սևանա լճի բոլոր խնդիրները լուծելի են: Նա ներկայացրել էր Գերմանիայի փորձը․ 60 տարի առաջ Գերմանիայում նույն իրավիճակն էր՝ գետերն աղտոտված էին, լճերը` ծաղկած: Օրինակ՝ Կոնստանցի լճի փրկության լավագույն լուծումը եղել է կոյուղաջրերի մաքրման կայաններ և կոյուղատարեր կառուցելը:

«Սևանի ջրավազանային կառավարման տարածքի 2022-2027թթ․-ի կառավարման պլանը» նույնպես նախատեսում է արդիականացնել Սևանա լճի ավազանում գտնվող երեք համայնքների՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս, կեղտաջրերի մաքրման կայանները: Հաշվարկել են նաև ԿՄԿ-ներն արդիականացնելու ծախսերը, ժամանակացույց են կազմել։ Նշված ԿՄԿ-ների վերակառուցման հնարավորության վերաբերյալ ասվում է, որ ի սկզբանե նախատեսվել է կայանները կառուցել որպես եռաքայլ՝ նախնական, մեխանիկական և կենսաբանական մաքրման համալիր, և այդ նպատակի համար տրամադրվել է համապատասխան տարածք:

Կառավարությունում համոզված են, որ այդ ԿՄԿ-ներն արդիականացնելուց հետո երեք քաղաքների մաքրված կեղտաջրերն անվտանգ կլինեն լճի համար, կարող են նաև օգտագործվել ոռոգման և տեխնիկական նպատակներով: Այդ համոզումն ունեին նաև «EU4Sevan» ծրագիրն իրականացնողները։

2023թ․ մայիսի 23-ին Գավառ քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի արդիականացման մասին համաձայնագիր է ստորագրվել Շրջակա միջավայրի նախարարության, Ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջև։ Նախատեսվում էր Գավառի ԿՄԿ-ն համալրել կեղտաջրերի պարզեցման HUBER ֆիրմայի կառուցվածքով, որը, նրանց համոզմամբ, ավելի արդյունավետ կդարձնի կեղտաջրերի մեխանիկական մաքրման գործընթացը: Կայանի արդիականացումն իրականացվելու էր «EU4Sevan» ծրագրի շրջանակում։ Նախնական հաշվարկներով՝ դրա համար կպահանջվեր 803 մլն դրամ, ԿՄԿ-ն պետք է շահագործման հանձնվեր 2025թ․-ի 3-րդ եռամսյակում։

Նշված ժամանակամիջոցում՝ 2025թ․ հուլիսի  23-ին, շահագործման հանձնվեց ոչ թե Գավառի արդիականացված ԿՄԿ-ն, այլ Գավառ համայնքի Նորատուս գյուղի թիվ 2 մանկապարտեզի կեղտաջրերի մաքրման կայանը։ «Նոր կայանը կմաքրի կեղտաջրերը ոռոգման չափանիշներին համապատասխան և թույլ կտա մաքրված ջուրն անվտանգ վերօգտագործել ոռոգման նպատակներով՝ նպաստելով Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանը»,- կայանի բացման ժամանակ հայտնել են «EU4Sevan» ծրագիրն իրականացնողները։