Թեհրանում ՌԴ դեսպան. Ռուսաստանն ու Իրանը կշարունակեն օգնել Սիրիային
Սիրիային օգնելու հարցում Ռուսաստանը կշարունակի համագործակցել Իրանի հետ: Այդ մասին Sputnik Iran-ի հետ զրույցում ասել է Իրանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւան Ջաղարյանը:
«Մենք արդեն այժմ, առանց հաշվի առնելու, թե ում վերահսկողության տակ են գտնվում Սիրիայի այս կամ այն շրջանները, էական հումանիտար օգնություն ենք տրամադրում Սիրիայի բնակչությանը՝ ի տարբերություն ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող արեւմտյան երկրների: Վերջիններս հայտարարում են, որ կօգնեն միայն այն շրջաններին, որոնք Բաշար Ասադի օրինական կառավարության վերահսկողության տակ չեն: Ես հատկապես ընդգծում եմ «Բաշար Ասադի օրինական կառավարություն» արտահայտությունը, այլ ոչ թե «ռեժիմ», ինչպես Արեւմուտքն է ասում»,- ասել է Ջաղարյանը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Սիրիան բաժանելու քաղաքականություն է տանում այնպիսի զգացողությամբ, կարծես նրանք ուզում են այնպիսի տեղական մարմիններ ստեղծել տարածքում, որը Դամասկոսի վերահսկողության տակ չէ: Ընդ որում, հայտարարում են, որ Սիրիայի տարածքային ամբողջականության կողմնակից են, բայց իրականում ամեն ինչ այլ կերպ է երեւում:
2015-ի հուլիսին կնքված միջուկային համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ դեսպանը նշել է, որ Մոսկվան խիստ դեմ է այդ համաձայնագրի ցանկացած վերանայմանը, քանի որ այն տարբեր երկրների մասնագետների, այդ թվում ռուսաստանցի, արեւմտաեվրոպացի, ամերիկացի, չինացի ու հատկապես իրանցի մասնագետների բազմաթիվ տարիների աշխատանքի արդյունքն է:
Ըստ նրա՝ այդ փորձերը ի վիճակի են ապակայունացնել ստեղծված բարենպաստ պայմանները: Իսկ դա, իր հերթին, կարող է բացասաբար ազդել Իրանին շրջապատող մի շարք թեժ կետերի վրա, այդ թվում նաեւ Աֆղանստանի, Իրաքի, Լիբանանի եւ նույնիսկ Եմենի վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ