Պուտինի հետ մեր տեսակետները միանման են. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Երուսաղեմի կարգավիճակի հարցում բավականին նման տեսակետներ ունեն և հիմնականում համակարծիք են, գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«ԱՄՆ-ի այս անպատասխանատու քայլի (Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը-Tert.am) արդյունքները մենք տեսնում ենք: Օկուպացված պաղեստինյան տարածքներում 4 պաղեստինցի է նահատակվել: Խելք ունեցող որևէ մեկը չի կարող չնկատել այս հանցանքները: Մեր հանդիպման ժամանակ ես տեսա, որ հարգելի Պուտինի հետ մեր մոտեցումները Երուսաղեմի հարցում նման են», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Կահիրեում Պուտինն առաջին անգամ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ Մոսկվան և Կահիրեն կողմ են պաղեստինա-իսրայելական ուղիղ երկխոսության վերականգնմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ