Մոգերինի. ԵՄ-ն Երուսաղեմի հարցում միջազգային կոնսենսուսին է հետեւում
Եվրամիությունը Երուսաղեմի կարգավիճակի հարցում հետեւում է միջազգային կոնսենսուսին եւ դիրքորոշումը չի փոխի մինչեւ իսրայելցիներն ու պաղեստինցիները չհամաձայնեցնեն քաղաքի վերջնական կարգավիճակը: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դուք ԱՄ դիրքրոշմանը տեղյակ եք: Մենք կարծում ենք, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ հակամարտության միակ իրատեսական լուծումը 2 պետությունների գոյակցության մեջ է, որոնց մայրաքաղաքը՝ ե՛ւ Իսրայելի, ե՛ւ Պաղեստինի 1967 թվականից Երուսաղեմն է համարվում: Սա մեր կոնսոլիդացված դիրքորոշումն է»,- լրագրողներին ասել է Մոգերինին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակում է «հետեւել Երուսաղեմի հարցում միջազգային կնսենսուսին, մինչեւ քաղաքի վերջնական կարգավիճակը կհամաձայնեցվի կողմերի ուղիղ բանակցությունների ընթացքում»:
«Մենք հույս ունենք, որ կողմերը միջազգային հանրության աջակցությամբ կկարողանան նշանակալի ուղիղ բանակցություններ սկսել»,- նշել է Մոգերինին:
Նեթանյահուն, իր հերթին, հույս է հայտնել, որ ԵՄ բոլոր երկրները կամ մեծ մասը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք կճանաչեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ