Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում Bulgari-ն նրա համար բացել է իր արխիվը Ռասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարություն Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ Ռայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված է Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Եվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները Հռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համար ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրել Համայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերել

Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել էԵվրոպացիների հնարավոր ներկայությունը Աբու Դաբիում կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցություններըՀռոմի պապը գրանցվել է ԱՄՆ միջանկյալ ընտրություններին մասնակցելու համարԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցով անցնող երկու լցանավ է կանգնեցրելՀամայնքային և քրեական ոստիկանները ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերելՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլՀամակարգի ներդրում, որը կմոտիվացնի երիտասարդներին ակտիվ մասնակցել համայնքի և պետության զարգացման գործինՀանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ձևակերպումներըԱլեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրԲաքուն ընտրել է Հայաստանի հետ հավերժական խաղաղության հաստատման ճանապարհը. ՀաջիևԲելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը Վրաստանից և ՀայաստանիցԵթե Ռուսաստանը դառնար թյուրքական երկրների մաս, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններինԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակի դեպքում՝ 5000 դոլար յուրաքանչյուր քաղաքացունԱրման Անդրեասյանը կսպասի բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությանըHuawei-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են էներգիայի պահեստավորման հնարավորություններըԷբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԵզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումներըԱլեն Սիմոնյանը ՌԴ-ում կմասնակցի ԱՊՀ անվտանգության խորհրդի քարտուղարների 14-րդ հանդիպմանը Հելոուինը տեղ ունի՞  քրիստոնեական հասարակության մեջՎատիկանի թանգարաններում բացվել է Un secolo di papamobile ցուցահանդեսըԵկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրերԳյումրիում պետական բյուջեի միջոցներով իրականացվող միջին նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ ենԾառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառԱրագածոտնի մարզի որոշ բնակավայրերում գազանջատում էՀայաստանում ոչ ոք չի պատրաստվում ընդունել ալիևյան սահմանադրությունԿարևորվել է վիզաների ազատականացման գործընթացըԲալթյան երկրների պաշտպանության նախարարությունները Reuters-ի հրապարակումը չեն մեկնաբանելԻսրայելի Քնեսեթի ընտրության արդյունքներով ոչ մի դաշինք մեծամասնություն չի ստացելՍուտն ու կեղծիքը պետք է արժանանան պատշաճ գնահատականիԴժգոհությունը միշտ չէ, որ արտահայտվում է հրապարակային հայտարարություններովԿաթողիկոսի ու 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը հետաձգվել էՏեղի ունեցածը չի անդրադառնա խորհրդարանական աշխատանքների վրաԵրթևեկության ժամանակավոր սահմանափակում՝ ԵրևանումՍևակ Միքայելյանն ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամԵՄ-ն կոչ է արել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ Դնեպրի կայարանին հարվածելուց հետոՌուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպրի կայարանին և մերձքաղաքային գնացքին. կան զոհեր և վիրավորներՀեղեղումներից տուժած Թաիլանդի մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտիՀայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը նոր հնարավորություններ է ստեղծում կայուն զարգացման համար. ԱԳՄԱ փոխնախարարԳազատար է վնասվել. Արթիկի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել էՈւկրաինան դադարեցրել է հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին․ WSJՀարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդումը կարևոր էԲնության հատուկ պահպանվող տարածքները չեն կարող հանդիսանալ մասնավոր սեփականությունԿառավարությունը միջոցներ կհատկացնի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Թոփ-լուրեր

Օրվա քո պատգամը. Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ:

Հայ Եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը, երբ լույսը մտավ աշխարհ: Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը հիշեցնում է՝ ունենք երկու մոտեցում՝ Սուրբ Ծննդին վերաբերվել որպես սովորական տոնակատարության կամ ինքներս մեզ տալ հնարավորություն փոխվելու.«Այս տոնը մեզ հնարավորություն է տալիս՝ փոխելու մեր կյանքը»: 

 

Երբ միանում ենք հավիտենականությանը

Մենք հնարավորություն ենք ստանում մեր կյանքի ամեն ապրած տարվա ընթացքում ներկա ու մասնակից լինել Փրկչի ծննդին: Ինչպե՞ս: Քահանան հիշեցնում է ժամանակի տարբեր ընկալումների մասին: Օրինակ՝ շրջադարձային ժամանակը ցույց է տալիս, որ ամեն ինչ կրկնվում է: Կարևոր չէ՝ ինչ ես անում, կրկնում ես այն, ինչ չէիր կարող չկրկնել: Սա հեթանոսների ու արևելյան կրոնների ընկալումն է: Քրիստոնեական ընկալումն ուղղահայաց կամ հատվածական ժամանակն է, որն ունի սկիզբ ու վերջ: Բոլոր գործողություններն ունեն զարգացում: Չի կրկնվելու այն, ինչ անցել է, մենք գնում ենք դեպի ավարտ, որը պետք է լինի Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստյամբ, որտեղ պետք գնահատական տրվի այն ամենին, ինչ եղել է: 


«Հիսուս Քրիստոսի ծնունդով ուղղահայաց ժամանակը միաձուլվում է հավիտենականության հետ: Եկեղեցու տոների միջոցով մենք միանում ենք հավիտենականությանը: Հովիվների հետ գնում ենք մսուր՝ երկրպագելու Տիրոջը, Մարիամ Աստվածածնի հետ լսում ենք ծննդյան ավետիսը, ներկա ենք լինում չարչարանաց շաբաթին, հարությանը»:
 

Այս տոները քրիստոնյաներին՝ անկախ իրենց ծնված ժամանակից, թույլ են տալիս մասնակից լինել տերունական կարևոր իրադարձություններին, մասնակից լինել իրապես՝ որպես իրողություն, որը եղել է մեկ անգամ, չի կրկնվի, բայց հնարավորություն է տալիս իր հավիտենականության մեջ ջնջել ժամանակն ու տարածությունը, լինել նույն տեղում, որտեղ Քրիստոսն է: 


Եկեղեցին առաջարկում է Քրիստոսի Ծնունդը դիմավորել պատրաստված՝ ապաշխարությամբ, պահեցողությամբ, զուսպ կեցվածքով: Ստացվում է կատարելագործված, նոր մարդ դարձած:


«Մարդիկ միանգամից չեն կարող լուսավորվել: Ամեն տարի այս տոնը հնարավորություն է տալիս ունենալ այս փոխակերպումը, օրերից մի օր օգտագործել՝ նոր մարդ ծնվելու հնարավորությունը: Պետք է սկսել ներելուց, ներողություն խնդրելուց, դիմացինին սիրելու փորձից»,- խորհուրդ է տալիս քահանան:


Սուրբ Ծննդյան հրաշքը


«Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի» (Ղուկաս 2:10)։
 

Քրիստոսի Ծնունդն ազդարարվեց հրաշալի աստղի միջոցով: Մեր Փրկիչը ծնվեց քարայրում ու Նրա ծննդյան մասին առաջինը հրեշտակներից իմացան հովիվները:


«Աստված Իր ծնունդով, մարդեղացումով ցույց է տալիս, որ չի գալիս այս աշխարհի օրենքներին համապատասխանելու: Նա ծնվեց մսուրում: Տերն ընտրեց այդ եղանակը՝ ցույց տալու, որ Իր զորությունը երկնային է: Առհասարակ, մարդկանց կյանքում Աստծո ներգործությունը ոչ թե ուժեղների, այլ թույլերի ընտրությամբ է: Աստված Իր խոսքի և առաքելության համար ընտրում է ոչ թե թագավորների, այլ, օրինակ, ձկնորսների, այն մարդկանց, որոնք մինչև այդ նման առաքելություն իրենց մեջ չէին տեսել, որոնց պետք է Տերը բարձրացնի: Սա ցույց է տալիս Աստծո զորությունը»,- նշում է Տեր Տիգրանը


Իսկ ովքե՞ր էին հովիվները: Քահանան հիշեցնում է՝ Երուսաղեմում մի հրեական տաճար կար, հրեաները պետք է տաճարում զոհ մատուցեին: Զոհ կարող էին մատուցվել այն կենդանիները, որոնք մաքուր էին համարվում՝ հրեական օրենքի պահանջներով: 


«Ըստ էության, նկարագրված մարդիկ հովվում էին Տիրոջը զոհաբերվող կենդանիներին: Ձմեռնամուտի համար հետ էին բերում կենդանիներին իրենց բնակավայրերը: Եկավ Տիրոջ գառնուկը, որը պետք է ինքն իրեն զոհեր՝ հանուն բոլորի մեղքերի: Հովիվները տաճարի ծառայողներն էին՝ մարգարեություններին ծանոթ, և հայտնությունը նրանց համար ավելի բացահայտ էր: Այդ պատճառով ուղիղ երկխոսություն կա հրեշտակի և հովիվների միջև»,- հավելում է քահանան:


Ըստ քահանայի՝ մոգերի երկրպագության դրվագը կարևոր է ժամանակակից աշխարհում՝ եկեղեցի, հասարակություն, գիտություն երկխոսության դաշտում: 16-րդ դարից սկսված նաև ժամանակակից աշխարհում քրիստոնեությունն ընկալվում է՝ որպես հակագիտական կամ հակալուսավորչական կրոն: 


«Մոգերի՝ Քրիստոսին երկրպագելն ունի ինտեկելտուալ մարդու՝ Փրկչին գտնելու խորհուրդը: Ըստ էության, այս դրվագում ներկայացվում է, որ ամեն գիտություն Աստծուց է, գիտությունն աստվածային հայտնության մի մասն է: Մոգերն ինչպե՞ս տեսան Բեթղեհեմի աստղը՝ հաշվարկներով, օգտագործելով ժամանակի ու գիտության գործիքները: Սա ցույց է տալիս, որ Աստծուն մոտենալու ճանապարհը նաև իմացականության ճանապարհն է: Որքան ճանաչում ենք արարչությունը, այնքան ավելի մոտ ենք կանգնում Արարչին: Միևնույն ժամանակ, անգամ արարչությունն ամբողջովին ճանաչելուց հետո՝ մենք պետք է գնանք Տիրոջ մոտ ու ընտրենք նրան՝ դուրս մեր իմացականությունից, մեր գիտելիքներից»,- նշում է հոգևորականը:


Հունվարի 6-ին նշում ենք նաև Հիսուս Քրիստոսի մկրտությունը և Սուրբ Ծննդյան Պատարագից անմիջապես հետո կատարվում է Ջրօրհնեքի արարողություն:


Անի Ավագյան