Թուրք հաքերները լայնածավալ հարձակման են անցել իսրայելական կայքերի դեմ
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին թուրք հաքերները լայնածավալ հարձակման են անցել իսրայելական կայքերի դեմ. օրերս թուրքական «Ասլան նեֆերլեր» անվանումով հաքերային խումբը կոտրել է Իսրայելի տիեզերական գործակալության (ISA) կայքը։
Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըտ» կայքը, թուրք հաքերների գործողությունների հետևանքով մուտքը դեպի կայք արգելափակվել է:
«Ասլան նեֆերլեր»-ի անդամներն իրենց ֆեյսբուքյան պաշտոնական էջում հայտնել են ISA-ի կայքի կոտրման մասին ու սպառնացել Իսրայելի ժողովրդին:
«Սպասիր մեզ, Իսրայել, մենք գալիս ենք ձեր կյանքը դժոխքի վերածելու», - գրված է հաքերային խմբավորման պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, Իսրայելի ոստիկանությանը մեղադրել էր պաղեստինցի ցուցարարների դեմ անհավասար ուժի կիրառման համար ու Իսրայելն անվանել «ահաբեկչական» պետություն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ