Մեծ Բրիտանիայում ձյան առատ տեղումների պատճառով կաթվածահար է եղել օդային և երկաթուղային հաղորդակցությունը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայում դեկտեմբերի 10-ին ձյուն է տեղացել, ինչի պատճառով երկրի մի շարք շրջաններում օդային և երկաթուղային հաղորդակցությունը կաթվածահար է եղել, հայտնում է BBC-ն:
Հաղորդվում է, որ Ուելսում տեղացած ձյան շերտը գերազանցել է 17 սմ-ն ու տեղ-տեղ հասել 30 սմ-ի: Այստեղ, ինչպես նաև Անգլիայի հարավ-արևմուտքում եղանակային պայմանների պատճառով առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 2500 տներ, որոշ ավտոճանապարհներ դարձել են անանցանելի՝ ճանապարհին ընկած ծառերի պատճառով:
Աղբյուրն ընդգծում է, որ եթե Շոտլանդիայի հյուսիսում ձյունը սովորական երևույթ է, ապա երկրի մի շարք շրջաններում դա հազվադեպ երևույթ է համարվում, իսկ Անգլիայի հարավում բնակվող երեխաներն առհասարակ առաջին անգամ են ձյուն տեսել:
Ձյան տեղումներն ուղեկցվում են արևմտյան քամիներով, ինչն էականորեն բարդացնում է օդանավակայանների աշխատանքը. Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում արդեն հետաձգվել են բազմաթիվ չվերթներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ