Հռոմի պապը ցանկանում է փոխել «Հայր մեր» աղոթքի բառերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքը փոխելու օգտին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Քահանայապետի կարծիքով՝ ելնելով աղոթքի անգլերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանությունից՝ կարելի է կարծել, թե «Աստված ընտրում է՝ փորձության ենթարկի մեզ, թե՝ ոչ»:
«Դա լավ թարգմանություն չէ, որովհետև ակնարկում է, որ Աստված դրդում է գայթակղության»,- հայտարարել է Հռոմի պապը:
Ֆրանցիսկոս պապը հիշեցրել է, որ Ֆրանսիայում արդեն փոխել են աղոթքի տեքստը, որն այժմ ասում է «թույլ մի՛ տուր մեզ փորձության ենթարկվել»:
Այդ թարգմանության մեջ, նշել է քահանայապետը, գայթակղության ամբողջ մեղքն ընկած է մարդու վրա:
«Հայր մեր» աղոթքը, Ավետարանի համաձայն, իր աշակերտներին տվել է Հիսուս Քրիստոսն ի պատասխան նրանց աղոթք սովորեցնելու խնդրանքի: Բնագրի լեզվում աղոթքը կորստի է մատնվել, և պահպանված տեքստերից ամենահները գրված են հին հունական կոյնեով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ