Սորոս. Պուտինի ռեժիմին 2017-ին սնանկություն է սպառնում
Պուտինի ռեժիմին 2017-ին սնանկություն է սպառնում, երբ հասնի արտաքին պարտքի զգալի մասի վճարման ժամանակը, իսկ քաղաքական ցնցումները կարող են ժայթքել դրանից ավելի շուտ, կարծում է ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսը:
Իր հոդվածում, որը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականում, Սորոսը նշում է, որ Պուտինի հեղինակությունը բարձր է մնում՝ հիմնվելով սոցիալական համաձայնության վրա ու պահանջում է կառավարությունից պահանջվող ֆինանսական կայունության ապահովում եւ կյանքի մակարդակի դանդաղ, բայց անշեղ աճ:
«Արեւմտյան պատժամիջոցները, նավթի գների կտրուկ նվազման հետ միասին, ստիպում են ռեժիմին երկու ցուցանիշներով էլ անհաջողություն կրել»,- կանխատեսում է վերլուծաբանը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի կառավարությունն ստիպված է դեֆիցիտը կրճատել մինչեւ 3 տոկոս, որպեսզի կանխի արժեզրկման աճը, ինչը կարող է վերահսկողությունից դուրս գալ: Դա եւ այլ իրադարձություններ, ըստ նրա, բացասական ազդեցություն կունենան կյանքի մակարդակի եւ ընտրազանգվածի կարծիքի վրա:
Սորոսը ենթադրում է, որ կոլապսից խուսափելու համար Պուտինի ռեժիմի համար ամենաարդյունավետ միջոցը ԵՄ-ում ավելի շուտ կոլապս առաջացնելն է: Հենց այդ պատճառով, ըստ վերլուծաբանի, այս փուլում Պուտինի հիմնական նպատակը ԵՄ-ի փլուզումն է եւ դրան հասնելու լավագույն միջոցը Եվրոպայի հեղեղումն է սիրիացի փախստականներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ