Կապվեք ինձ հետ, ԱՄՆ-ը կարող է օգնել սիրիահայերին. Կոնգրեսականի կոչը հայերին
Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականներ Մերձավոր Արեւելքից: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին ասել է ԱՄՆ-ի կոնգրեսական Գաս Բիլիրակիսը:
«Կարծում եմ, մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթեւան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը նույնպես կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»,-նշել է նա:
Կոնգրեսականի խոսքով, Հայաստանը, որը վերջին տարիներին բազմաթիվ քրիստոնյաներ է ընդունել Մերձավոր Արեւելքից, նույնպես կարող է ակնկալել օգնություն՝ փախստականներին աջակցելու հարցում. «Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ: Ուրախ եմ աշխատել նրանց հետ այս հարցում»:
Կոնգրեսական Բիլիրակիսը, ով մասնակցում է Վաշինգտոնում այս օրերին անցնող կրոնական ազատության համաժողովին, ընդգծում է, որ Միացյալ Նահանգները պետք է հետեւողականորեն պաշտպանի քրիստոնյաների շահերն աշխարհով մեկ, որտեղ էլ դրանք ոտնահարվեն. «Մենք բազմաթիվ պետությունների տնտեսական աջակցություն ենք հատկացնում: Սակայն, կարող ենք դադարեցնել աջակցությունն այն երկրներին, որտեղ քրիստոնյաների իրավունքները ոտնահարվում են, որտեղ չկա կրոնի ազատություն»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ