Տեր Առաքել արքեպիսկոպոսի ցուցմամբ Կեչառիսում պատարագի ընթացքում չի զեղչվել կաթողիկոսի անունը
Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ցուցումով Կեչառիս վանական համալիրում կիրակնօրյա Սուրբ Պատարագի ընթացքում չի զեղչվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, որին ներկա էր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը վերջին շրջանում հիշատակվում է որպես այն եպիսկոպոսներից մեկը, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին և հանդես են գալիս Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Նա ներառված է նաև այն 10 հոգևորականների շարքում, որոնք ստորագրել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանի կարգալույծ անելու նախաձեռնության տակ։
Կեչառիս եկեղեցու հոգևորական Տեր Սահակ քահանան, պատասխանելով մեր հարցին, հաստատել է, որ պատարագի ընթացակարգի վերաբերյալ ցուցումները տրվել են թեմի առաջնորդի կողմից․ «Տեր Առաքել արքեպիսկոպոսը ասել է, որ ինչպես միշտ է արվել պատարագը, այնպես էլ պետք է կատարվի։ Այլ բան չի հանձնարարվել»,– նշել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին