Քեյթ Միդլթոնն արքայադուստր Դիանայի շքեղ թագով է ներկայացել Բուքինգհեմյան պալատում ընդունելությանը (լուսանկարներ)
Ամեն տարի թագուհի Էլիզաբեթ 2-րդը Բուքինգհեմյան պալատում կազմակերպում է ընդունելություն, որին հրավիրվում են Մեծ Բրիտանիայում աշխատող դիվանագետները:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նման նշանակալի իրադարձությունը թագավորական ընտանիքի անդամներին հնարավորություն է ընձեռում կրել իրենց ամենաթանկարժեք զարդերը, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ:
Այս կապակցությամբ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը հղի է 3-րդ երեխայով, կրել է հանգուցյալ սկեսրոջ՝ արքայադուստր Դիանայի շքեղ թագը՝ զարդարված հատընտիր մարգարիտներով և ադամանդներով:
Նշվում է, որ թագը եղել է Դիանայի ամենասիրած զարդերից մեկը: Մինչդեռ դքսուհին այն կրում է բացառապես կարևոր առիթների ժամանակ: Առ այսօր նա թագը կրել է 3 անգամ: Ինչ վերաբերում է զարդի պատմությանը, ապա Էլիզաբեթ 2-րդն այն ամուսնության օրը նվիրել է արքայադուստր Դիանային:
Աղբյուրը հավելում է, որ Էլիզաբեթ 2-րդի հարսը՝ Քորնուելի դքսուհի Կամիլա Փարքեր Բոուլզը, կրել է ոչ պակաս արժեքավոր թագ, որը ժամանակին պատկանել է Մայր-թագուհուն (Էլիզաբեթ 2-րդի մորը-Tert.am):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ