Հինգ խորհուրդ՝ ինչպես վերապրել բաժանումը
Անջատեք հեռախոսն ու այն հնարավորինս հեռու թաքցրեք։ Համակարգիչը Ձեզ նույնպես պետք չէ։ Պատկերացրեք, որ Ձեզ արգելափակել են բոլոր սոցցանցերում, կամ դուք մոռացել եք գաղտնաբառը։ Հակառակ դեպքում՝ դուք կարող եք բազմաթիվ սխալներ գործել։ Օրինակ, կսկսեք զանգահարել ձեր նախկին զուգընկերոջը, նրա հաղորդագրություններում բաժանման նախադրյալներ որոնել, հետեւել նրա անձնական կյանքին։ Ձեզ այս օրերին պետք է միայն հեռուստացույց։ Դիտեք ու վայելեք։
Ձեզ շրջապատեք իրերով, որոնք հաստատ կբարձրացնեն Ձեր տրամադրությունը, փաթաթվեք տաք ծածկոցի մեջ ու հարմար տեղավորվեք։ Բաժանումից հետո չկա ավելի լավ դեղամիջոց, քան արցունքները։ Լիաթոք լացեք, խլացրեք Ձեր կսկիծը պաղպաղակով, կարող եք նաեւ մի բաժակ գինի խմել։ Մենք չենք զարմանա, եթե հաջորդ օրը դուք սթափվեք ու գնաք այրելու նախօրեին Ձեր կուտակած կալորիաները, եթե, իհարկե, առավոտյան գլխացավով չարթնանաք։
Պատրաստվեք մտահոգ ընկերուհիների գրոհին։ Նրանք Ձեզ կձանձրացնեն զանգերով, կթակեն Ձեր տան դուռը ու ամեն կերպ կփորձեն խախտել այն ներդաշնակությունը, որին դժվարությամբ եք հասել մի քանի բաժակ գինուց հետո։ Կա իրադարձությունների զարգացման մի քանի սցենար՝ եթե դեռ արցունքներ մնացել են, կարող եք լացել ու գանգատվել, թե ինչ սրիկա էր ձեր նախկին ընկերը կամ էլ հարբեցնել Ձեր ընկերուհուն, կամ էլ ինքներդ ձեզ ու նրան համոզել, որ ամեն ինչ կարգին է։
Ահա մի բան, որը Ձեզ հաստատ չի խանգարի՝ դինամիկ մարզում մարզասրահում։ Նույնիսկ եթե ձեր աչքերից արցունքներ թափվեն՝ բոլորը կկարծեն, թե դա քրտինք է։
Փորձեք ձեր բախտն ու գնացեք ժամադրության։ Հավանականությունը, որ Ձեր նոր ծանոթը կդիմանա Ձեր նախորդ սիրո հետ համեմատությանը, մեծ չէ, բայց ձեզ պետք է ընդամենը քիչ ցրվել ու տնից դուրս գալ։ Փոքրիկ խորհուրդ՝ մի մոռացեք մուգ գույնի արեւապաշտպան ակնոց, որպեսզի ձեր կարմիր ու այտուցված աչքերը տեսնելով՝ Ձեր զրուցակիցն անմիջապես չփախչի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ