ՌԴ նախագահի եւս մեկ թեկնածու․ Նա կստեղծի երջանկության նախարարություն
Ռուսաստանցի ձեռներեց եւ հասարակական գործիչ Լարիսա Ռենարը (Բոգդանովա) երեքշաբթի Նովոսիբիրսկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես ընտրությոններին գնում եմ յուրահատուկ ծրագրով՝ «Երջանկության իրավունք», ուշադրության կենտրոնում ունենալով այն, որ յուրաքանչյուր մարդ կարող է իր երկրում պահանջված լինել»,- ասել է Ռենարը՝ նշելով, որ իր գլխավոր խնդիրն է ցույց տալ, որ Ռուսաստանի շարքային քաղաքացիները կարող են ներգործել երկրի ապագայի վրա:
Նա նշել է, որ դեկտեմբերի 21-ին իր շտաբում ընդհանուր ժողով կլինի, որի ժամանակ կպատրաստվեն նախագահի թեկնածու առաջադրելու անհրաժեշտ փաստաթղթերը, որից հետո թիմը կսկսի ստորագրահավաքը: «Հույս ունեմ, որ մենք կկարողանանք հավաքել որպես ինքնաառաջադրվող նախագահի թեկնածուի համար անհրաժեշտ 300 հազար ստորագրությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ ընտրողների ձայների 10 տոկոսի հույս ունի:
Պատասխանելով Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հարցին՝ Ռենարն ասել է, որ այն ռուսական տարածք է համարում: «Այդ պատճառով աշխարհաքաղաքական շահերի տեսակետից Ղրիմը պետք է ռուսական մնա: Ղրիմի բնակիչները, որոնց հետ շփվում եմ, ողջունում են Ղրիմի վերադարձը Ռուսաստանի կազմ»,- ասել է նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ կարծում է, որ երկրի զարգացման կիզակետը պետք է տեղափոխվի ներքին քաղաքականություն:
Նա նշել է, որ նախագահի գլխավոր առաքելությունն է համարում Ռուսաստանը երջանիկ մարդկանց երկիր դարձնելը, իսկ երկրի բնակիչների «երջանկության ինդեքսը» պետք է դառնա ընդհանրապես կառավարության աշխատանքի առանցքային ցուցանիշներից մեկը: Ռենարը հանդես է գալիս նոր հասարակական-պետական կառուցվածք՝ ՌԴ երջանկության նախարարություն ստեղծելու նախաձեռնությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ