«Խոսում էր, թե ինչ-որ բոթասներով են եկել, ինքը Իջևանից «Բենթլիո՞վ» է եկել, ես չեմ հիշում, որ Իջևանից «Բենթլիով» եկած լինի: Համացանցում իմիջայլոց շատ արագ սկսեց տարածվել, թե ում բոթասներն ինչ վիճակում էին: Ես պարզապես այդ խոսույթի սիրահարներին հիշեցնեմ, որ նախագահ Քոչարյանը Հայաստան տեղափխվել է, որպես վարչապետ, երբ զբաղեցնելիս է եղել Արցախի նախագահի պաշտոնը: Արցախից Հայաստան տեղափոխվել է իր ծառայողական մեքենայով ու ուղեկցությամբ՝ ի տարբերություն ոմանց, որ չգիտես, թե որտեղից, ոնց ու ուր են հայտնվել»,- ասել է Միկոյանը:
Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից արած ջղաձիգ հայտարարություններին, կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ընդհանուր նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրան Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել.
«Իրոք, այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն Նիկոլ Փաշինյանին կանչել, դա քայլեր՝ որպես իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյանը:
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյսնի ասուլիսին Հանրային հեռուստաընկերության հրավիրված լինելուն Բագրատ Միկոյանը նշել է.
«Ասում էր՝ ինչ-որ ասուլիսներ են տալիս, չեն հրավիրում այլ լրատվամիջոցների: Նախագահ Քոչարյանի այս տարվա առնվազն վերջին 2 ասուլիսին Փաշինյանին սպասարկող հանրային հեռուստաընկերությունից լրագրող հրավիրվել է, չասեմ, որ մոտ 40-50 լրագրող է ներկա եղել, այսինքն՝ դա համար մեկ կեղծիքն է, թեև իր դեպքում «կեղծիք» բառն արդեն սովորական է»,- «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է Միկոյանը:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին