Հնարավոր է՝ արտահերթ ինչ-որ սահմանազատվելի հատվածներ ունենանք, որ TRIPP-ի զարգացմանը նպաստենք. Մհեր Գրիգորյան
Ադրբեջանական կողմի մեր գործընկերոջ հետ որոշակի աշխատանքային շփումներ կան. Վերջին հանդիպումը, որ տեղի է ունեցել, միասին այցելեցինք հարավ և Ադրբեջանի տարածք, բայց դա հիմնականում կապ ուներ TRIPP–ի հետ կապված սահմանազատման հնարավոր ֆրագմենտների և գործընթացի հետ, որն ուղղակի կապ կունենա ենթակառուցվածքների լոկացիայի հետ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 12–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իհարկե, առանձին կոնտակտներ կան աշխատանքային, որոնք վերաբերվում են ուղղակիորեն գործընթացի շարունակությանը, բայց այս պահին ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ, որ կոնտակտները կոնստրուկտիվ են և որոշ ժամանակ անց մենք կունենանք հրապարակելու տեղեկատվություն առ այն, թե երբ կլինի հաջորդ հանդիպումը»,–ասաց նա։
Նա նաև հավելեց. «Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ երկկողմ ստիմուլ կա գործընթացը շարունակելու սահմանազատման և դա ըստ էության քննարկվում է։
Բացի դա նաև ավելի կոնկրետացավ խոսակցությունը այն մասին թե ենթակառուցվածք ները ինչ դիրք կունենան և դիրքից կախված որ հատվածները մենք պիտի սահմանազատենք որպեսզի աշխատանքները, նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք։ Երկուսն էլ սահմանազատում է, բայց այստեղ հնարավոր է, որ ինքը արտահերթ ինչ-որ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որպեսզի «Թրամփի ուղու» ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք, բայց առանձին, անկախ դրանից, մենք մեր գործընթացը վստահ եմ, որ կշարունակենք»։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին