«Ժողովուրդ». Հոգեւորականների գործերով վերաքննիչում հետաքրքիր զարգացումներ են սպասվում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 15-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի 12 հոգեւորականներ, ինչպես նաեւ թեմի երեք վարչական աշխատակից՝ հաշվապահը, գանձապետը եւ ռեֆերենտը։ Նրանց մի մասը հետագայում ազատ է արձակվել, իսկ մի քանիսը գտնվում են կալանքի տակ։
Դեպքից հետո երկար ժամանակ անհայտ էր բերման ենթարկված մի քանի հոգեւորականների՝ Տեր Համբարձումի, Տեր Նարեկի, Տեր Սարգիսի, Տեր Օշինի եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը։ Ձերբակալվել էր նաեւ Սաղմոսավանքի հոգեւոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը. վերոնշյալ հոգեւորականներից երեքը մինչ օրս մնում են կալանքի տակ։
Ներկա պահին կալանքի որոշումների բողոքարկումները գտնվում են ՀՀ վերաքննիչ դատարանում, որտեղ սպասվում են հետաքրքիր զարգացումներ։
«Ժողովուրդ» օրաթերթը փաստաբանների հետ զրույցում պարզել է, որ հոգեւորականների կալանավորումը հիմնված է ամբողջովին անհիմն մեղադրանքների վրա։ Փաստաբանների կարծիքով՝ դա նշանակում է, որ Վերաքննիչ դատարանը պետք է փոխի կալանքի որոշումները՝ կիրառելով խափանման այլ միջոցներ, քանի որ հակառակ դեպքում ընթացող գործընթացները հնարավոր չէ իրավական անվանել։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ-ում բյուջետային լսումների ընթացքում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել էր, որ ՀՀ-ում ներկայումս ավելի շատ կալանավորներ կան, քան դատապարտյալներ։ Սա վկայում է այն մասին, որ հաճախ մարդկանց, դեռեւս չապացուցված մեղքով, կալանքի են տանում, եւ միայն դրանից հետո է սկսվում դատաքննությունը, որի ընթացքում շատ գործեր ավարտվում են արդարացումներով կամ կալանավորների ազատ արձակումով։
Իրավապաշտպանները եւ փաստաբանները հույս են հայտնում, որ Վերաքննիչ դատարանը հաշվի կառնի կալանքի իրավական հիմնավորումների բացակայությունը եւ կկայացնի արդար եւ համաչափ որոշում»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին