Փարաքարի համայնքապետի սպանությունը փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկեր՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյան սպանությունը փետրվարին տեղի ունեցած սպանության շարունակությունն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ «Սա հստակ ֆիքսված է»,- ընդգծեց նա։
Նախարարը նաև նշեց. «Ինչքան էլ հանրային տիրույթում անընդհատ ասեն, որ Փարաքարի համայնքում տեղի ունեցած իրադարձությունը քաղաքական մոտիվ ունի, քաղաքական իշխանությունն է կազմակերպել, սրանք բոլորը խոսակցություններ են։
Այս խոսակցությունները դառնում են ոչ փաստահեն այն պայմաններում, երբ մենք քրեական վարույթով ունենք անցնող հստակ ապացույցներ, որով հիմնավորվում է կատարված հանցագործության մոտիվը։ Դա, այո՛, եղել է փետրվարյան հանցագործության շարունակությունը»։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն ու քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր, վիրավորում էր ստացել նրանց հետ գտնվող երրորդ անձը՝ Արծրուն Գալստյանը:
Փարաքարի համայնքապետի և նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Հարությունյանը, ով կատարել է սպանությունները, ըստ լրատվամիջոցների, Օհանյան եղբայրների ընկերն է։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին