Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. Պեսկով Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները Ռոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականին Կապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտել Հերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետ Կառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանը Մանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբ Կառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը Մեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտ Այնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասին Ռաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու է

ՌԴ շահերը պայմանավորված չեն ԱՄՆ-ում տիրող իրավիճակով. ՊեսկովՖրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարներըՌոնալդուն հրաժեշտ է տալիս Պորտուգալիայի ազգային հավաքականինԿապանի և Վաղարշապատի համայնքային ոստիկանները գողությունների դեպքեր են բացահայտելՀերցոգը խորհրդակցություններ է անցկացրել Քնեսեթում ամենաքիչ մանդատներ ունեցող կուսակցությունների հետԿառավարությունը 200 միլիոն դրամ է հատկացրել Տավուշի ալպյան մարգագետիններ տանող գրունտային ճանապարհի կառուցմանըՄանչեսթեր Սիթին 3:2 հաշվով առավելության հասավ ՌԲ Լայպցիգի նկատմամբԿառավարությունը հաստատեց 63–72 տարեկան քաղաքացիների բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրըՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրըՄեկ հանդիպման ընթացքում՝ 53 կարմիր քարտԱյնտեղ մի շատ կարևոր անձ պակասում էր. վարչապետը՝ ընդդիմադիրների հավաքի մասինՌաֆինյայի հետ պայմանագիրը երկարաձգվելու էԱնվավեր է ճանաչվել մանկապարտեզի օտարման գործընթացըՀայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիրՎենսը փորձում է օգտագործել պարտությունը ընտրություններին նախապատրաստվելու համար. Fox NewsԷրդողանը նոյեմբերի 8-ին կմեկնի ԱդրբեջանSwift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերումԿոմոն Բոլար-Դելելիս մարզադաշտում 9:1 հաշվով պարտության մատնեց ԼանսինՄաքսային մարմնի հետ հաղորդակցության և հետադարձ կապի ապահովում՝ շուրջօրյա և աշխատանքային ռեժիմներովՊետք չի լինել մի տեղ, որտեղ ոչ դու ես ուզում, ոչ մյուսները. Միրզոյան Նոյեմբերի 8-ի երեկոյան հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա2027 թվականին Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելը կարող է իրատեսական լինելՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված ենԵթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ ՓաշինյանՈւշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. Axios
Քաղաքականություն

Բոլորի համար ենթակառուցվածքը շատ ավելի շահավետ կլինի եթե Երասխի հատվածը միացած լինի. ենթակառուցվածքները պետք է բացվեն սինխրոն. Մհեր Գրիգորյան. Ազատություն

«Ազատությունը» «Թրամփի ուղի» ծրագրի շուրջ զրուցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ներկայացնում ենք զրույցից մի հատված.

«Ազատություն». - Պարոն Գրիգորյան, հայտնի է, որ Դուք զբաղվում եք ապաշրջափակման, նաև այս փուլում արդեն վաշինգտոնյան բանակցություններում ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը հստակեցնելու շուրջ աշխատանքներն, ըստ այդ համաձայնության, պետք է իրականացվեն, ի՞նչ փուլում են։

Մհեր Գրիգորյան. - Այո, աշխատանքներն ընթանում են: Ըստ էության, բավականին խորը դետալիզացված քննարկվում են ենթակառուցվածքների տեսքը, ձևը և բովանդակությունը։

«Ազատություն». - Ի՞նչ է ներառելու «Թրամփի ուղի» ծրագրի շրջանակը, այդ 42 կմ-ը, թե՞ ինչ: Հստա՞կ է, թե ինչ է ներառելու։

Մհեր Գրիգորյան. - Գիտեք, ես կարծում եմ սկզբունքային իմաստով հռչակագիրն այդ հարցի պատասխանը տալիս է։ Դա բոլոր տեսակի տրանսպորտային կապերն է և՛ էներգետիկ, և՛ ճանապարհներ, և՛ երկաթգիծ, բոլոր տեսակի:

«Ազատություն». - Բայց այդ 42 կմ հատվածո՞ւմ միայն:

Մհեր Գրիգորյան. - 42 կմ-ը, որ Դուք ասում եք, 42 կմ-ը դա երկաթգծի երկարությունն է, մնացած ենթակառուցվածքները դեռևս տեխնիկական զննության և բիզնես պլանավորման կարիք ունեն։ Գիտեք, ես կարծում Դուք վիզուալ այլ կերպ եք պատկերացնում։ Դա ոչ թե հանգույց է, որը լինելու է հենց կոնկրետ մեկ կետում, կամ մեկ վայրում կամ մեկ գծով, դա ուղղակի կախված ենթակառուցվածքից, յուրաքանչյուր ենթակառուցվածք կունենա իր տեխնիկական նկարագիրը և նախագիծը։ Իսկ 42-ից 43 կմ հատվածը, վստահեցնում եմ Ձեզ, որ խոսքը գնում է երկաթգծին, որովհետև երկաթգծի ուղին այլևս պարզ է, ինքը փոփոխելու խնդիր չունի, որովհետև, խոսքը գնում է Խորհրդային Միության ժամանակվա երկաթգծի վերականգնման մասին, որի պարամետրերը շատ օբյեկտիվ են և կոնկրետ։

«Ազատություն». - Հստա՞կ է, պարոն փոխվարչապետ, առաջին փուլում ի՞նչ ենթակառուցվածք է սկսվելու, որի՞ց է սկսվելու կառուցումը։

Մհեր Գրիգորյան. - Ես հիմա չէի ցանկանա առաջ ընկնել, բայց, ես կարծում եմ, մեր մինչ օրս կատարված աշխատանքների իմաստով ամենահասուն լուծումները երկաթգծի մասով են: Որովհետև երկաթգիծը... նախ՝ դրա վրա շատ ենք աշխատել՝ ենթակառուցվածքի վրա, 2-րդը՝ ենթակառուցվածքի պարամետրերը շատ ավելի հայտնի են, քան մնացած բոլոր։ Ինչո՞ւ, որովհետև խորհրդային ժամանակահատվածում երկաթգիծը եղել է, և դա պետք է վերականգնվի, մնացած տրանզիտ ենթակառուցվածքները հայտնի պատճառներով Խորհրդային Միության ժամանակահատվածում գոյություն չեն ունեցել, և դրանք պետք է նախագծվեն զրոյից։ Եվ դա է պատճառը, որ ավելի կոնկրետ պարամետրերի մասին չեմ կարողանում ձեզ հետ հիմա խոսել։

«Ազատություն». - Կնշե՞ք երկաթգծի կոնկրետ ուղին, հենց ա՞յդ հատվածը, որը պետք է Ադրբեջանը կապի իր էքսկլավի հետ:

Մհեր Գրիգորյան. - Մենք 20-21 թ-ից սկսած երկաթգծի ենթակառուցվածքի այդ հատվածը քննարկել ենք Երասխն էլ ներառյալ՝ Նախիջևանի գծով և մեր հարավից։

«Ազատություն». -Հիմա՞ էլ է նույն տրամաբանությամբ:

Մհեր Գրիգորյան. - Այո, այո, որևէ տրամաբանություն չի փոխվել այդ իմաստով:

«Ազատություն». - Իսկ ամերիկյան կողմը նաև Երասխի՞ հատվածում է ներդրումներ անելու:

Մհեր Գրիգորյան. - Ձեր հարցին կպատասխանեմ հետևյալ կերպ։ Այնուամենայնիվ, բոլորի համար, բոլոր կողմերի համար հասկանալի է, որ ենթակառուցվածքը շատ ավելի շահավետ կլինի, շատ ավելի խորը իմաստ կունենա և ավելի շատ ռեգիոնալ տրամաբանություն ամրապնդված կունենա, եթե Երասխի հատվածը միացած լինի։

«Ազատություն». - Բայց, ըստ պայմանավորվածության, այդտեղ Երասխի հատվածը ամերիկյան ներդրումներ են լինելու, թե՞ հայկական:

Մհեր Գրիգորյան. - Ըստպայմանավորվածությունների՝ խոսքը գնում է ենթակառուցվածքային ռեգիոնալ ինտեգրացիայի մասին, նշանակում է՝ բոլոր հնարավոր կապերը պիտի իրականություն դառնան, հակառակ դեպքում՝ ենթակառուցվածքի ֆրագմենտը չի կատարի այն դերը, չի ունենա այն դերը, որի մասին մենք խոսում ենք։

«Ազատություն». - Սինխրո՞ն են բացվելու այդ ճանապարհները։

Մհեր Գրիգորյան. - Իհարկե, պետք է սինխրոն բացվի, հակառակ դեպքում ինքը ուղղակի չի աշխատի լիարժեք։