Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին
Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 28-30-ը, հայտնում է Sputnik Գրուզիան։
Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին բաց նամակ է հղել «Եվրանեսթ»-ի ղեկավարությանը, որում բացատրել է որոշումը. «Եվրախորհրդարանի որոշ պատգամավորների թշնամական հռետորաբանությունը և Թբիլիսիում բողոքի ցույցերին նրանց մասնակցությունը հակասում են փոխադարձ հարգանքի սկզբունքներին և չարաշահում են խորհրդարանական դիվանագիտության շրջանակները։ «Եվրանեսթ» ԽՎ-ում Եվրոպական խորհրդարանի պատվիրակության որոշ անդամներ հայտարարություններ են արել, որոնք մեր երկրում հասարակական անկարգություններ, արմատականացում և բռնություն են հրահրել, մինչդեռ բանաձևերն ու զեկույցները շարունակում են անտեսել վրաց ժողովրդի ժողովրդավարական ճանապարհով արտահայտված կամքը։ Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, չնայած այն հանգամանքին, որ նրանք աջակցել են ընտրությունները որպես անօրինական ճանաչելուն, ժողովրդավարական ինստիտուտների խաթարմանը և Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին։ Այս անհատներին հարթակ տրամադրելով՝ «Եվրանեսթը» խրախուսում է հակաժողովրդավարական վարքագիծը և արդարացնում բռնի կամ արմատական քաղաքական ծրագրերը»։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին