ԱՄՆ-ի նախագահի Twitter-ի էջը արգելափակած անձը թուրք է
Հայտնի է դարձել, թե ով է 11 րոպեով նոյեմբերի 3-ին արգելափակել ԱՄՆ -ի նախագահ Դոնալդ Թրամփի Twitter միկրոբլոգի էջը։ «Haberturk» լրատվական կայքի համաձայն՝ Սպիտակ տան ղեկավարի էջն արգելափակել է Գերմանիայում թուրք 20-ամյա Բահթիյար Դույսաքը, որը ժամանակին եղել է Twitter-ի աշխատակից։ Դույսաքը «Techcrunch» պարբերականին տված հարցազրույցում խոստովանել է, որ սխալմամբ է արգելափակել ԱՄՆ նախագահի թվիթերյան էջը։ Բանն այն էր, որ Դույսաքն իր աշխատանքային վերջին օրում որոշել է ապահովագրել Թրամփի էջը և համապատասխան կարգավորումներ է արել ԱՄՆ-ի նախագահի էջի պաշտպանության համար: Սակայն սխալմամբ նրա գործողությունների հետևանքով Թրամփի էջը 11 րոպեով արգելափակվել է։ Դեպքից հետո Twitter-ը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և նշել, որ իրենք համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ