Հայաստանի ներկայիս գործողությունները դեռևս չեն հակասում ԵԱՏՄ-ում ստանձնած իր պարտավորություններին. ՌԴ ԱԳՆ պաշտոնյա
Նա նշեց, որ մինչ այժմ Հայաստանի հայտարարությունները Եվրամիությանը միանալու մտադրության մասին միայն «քաղաքական հռչակագրեր» են։
«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ Օվերչուկի կողմից, որ երկու միավորումների միաժամանակ անդամ լինելը անհնար է՝ դրանց բնույթից ելնելով», - նշել է Աղասանդյանը։
«Ներկայումս Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵԱՏՄ-ի շրջանակներում նրա պարտավորություններին։ Մենք կշարունակենք հետևել գործնական քայլերին։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵԱՏՄ բոլոր անդամներն էլ դա անում են։ Գլխավորն այն է, որ նման համագործակցությունը չհակասի Միության շրջանակներում նրա պարտավորություններին։ Առայժմ դա այդպես չէ»։
Դիվանագետի խոսքով՝ միությանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական։ Երկիրը «ակտիվորեն աշխատում է ԵԱՏՄ-ում և տեսնում է իր մասնակցությունից օգուտներ»։
«Այո, առևտուրը նվազել է, բայց սա անկայուն իրավիճակ է: Նախկինում աճ էր նկատվում, բայց հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի բնականոն հունի։
Եթե նայենք վերջին տարիների դինամիկային, ապա 2015 թվականին ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր, գործընկերների հետ նրա առևտուրը կտրուկ աճել է»։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին