Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց հաճախ կռապաշտների պես ենք վարվում և ապրում. Անի Քոչար
«Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, բայց հաճախ կռապաշտների պես ենք վարվում և ապրում: Սուրբ գիրքը պատվիրում է՝ Տիրոջը՝ քո Աստծուն պիտի երկրպագես և միայն նրան պաշտես: Ինչպես նաև, վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես:
Օրինաչափ է, որ կարող ես որևէ հայտնի մարդու սիրել, համակրել, հետևել գործունեությանն ու օրինակ վերցնել, ոգեշնչվել նրանով, բայց, երբ մահկանացուին դարձնում ես երկրպագության առարկա, խոնարհվում նրան կամ պաշտամունքի վերածում, ըստ իս, մեղմ ասած՝ ճիշտ չէ:
Հաճախ նկատում եմ, թե ինչպես են ծնողները ոգևորում, դրդում կամ քաջալերում, որ երեխան երկրպագի և կուրորեն հետևի որևէ մահկանացուի (հատկապես, երբ վերջինս իրենից որևէ մեծություն չի ներկայացնում, բայց երեխայի հագին, ձեռքին ու շուրջբոլորը վերջինիս դիմանկարով առարկաներն են:
Ամենաաստղային Հոլիվուդից հիշեցում ՝ կուռքեր մի՛ ստեղծեք ձեզ համար և մի քաջալերեք, որ ակամա ձեր միամիտ երեխաներն էլ խախտեն 10 պատվիրաններից:
Պաշտել ու երկրպագել, փառաբանել ու խոնարհվել կարելի է և պետք է միայն Աստծուն (ամենայն հարգանքով բոլոր աթեիստներին և կռապաշտներին»,- ինստագրամյան իր էջում գրել է լրագրող Անի Քոչարը:


















































Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Մենք ընդունում ենք նրա ներողությունը
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Tour of Armenia․ առաջին օրվա երթուղին առաջինը հատել է լեհ Միխալ Պոմորսկին
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios