«Ղազախստանն իր ներդրումն ունի կարևոր միջազգային խնդիրների լուծման գործում և գնահատում է բոլոր շահագրգիռ պետությունների հետ համագործակցությունը, ինչպես հարևան, այնպես էլ մեզնից հեռու գտնվողների հետ»։
«Օրերս տեղի ունեցավ իմ պաշտոնական այցը Չինաստան, որտեղ արդյունավետ բանակցություններ տեղի ունեցան երկկողմ հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, որոնք զարգանում են հավերժական ռազմավարական գործընկերության ոգով։ Հաջող էին իմ այցերը Թուրքիա և Ղրղզստան։ Տարեվերջին տեղի կունենան իմ այցերը Ռուսաստան, Ուզբեկստան, պատրաստվում ենք Աստանայում ընդունել Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքմենստանի ղեկավարներին, նախատեսվում են հանդիպումներ և բանակցություններ մի շարք ասիական և եվրոպական երկրների ղեկավարների հետ։ Ակտիվորեն զարգանում է ղազախա-ամերիկյան երկխոսությունը։ Մենք բազմակողմանի շփումներ ենք զարգացնում Եվրամիության հետ»,- նշել է Տոկաևը։
Նրա խոսքով՝ երկարատև խաղաղության և համընդհանուր առաջընթացի համար անհրաժեշտ է փնտրել փոխզիջումներ. «վատ խաղաղությունը՝ լավ վեճից լավ է»։
«Հետևաբար, Ղազախստանը ողջունել է Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի արդյունքները, ինչպես նաև Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը», - հավելել է Տոկաևը։


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին