Ամուսինը կնոջը ծեծելով մահվան դուռն է հասցրել Facebook–ի յուրաքանչյուր «լայք»–ի համար
Երիտասարդ ուրուգվայուհի Ադոլֆինա Կամելի Օրտիգոզան սեփական ամուսնու պատանդն է դարձել, որը նրան ծեծել է Facebook–ի յուրաքանչյուր «լայք»–ի համար, հայտնում է The Daily Mail–ը։
Թերթի տեղեկություններով՝ դաժան ծեծի հետեւանքով աղջիկը մահվան դուռն է հասել։
32-ամյա Պեդրո Հերիբերտո Գալանոն 21-ամյա կնոջը նրա կամքին հակառակ տանը պատանդ է պահել, ծեծել եւ բռնաբարել։ Տղամարդը կարծում էր, որ իր կինը դավաճանել է իրեն յուրաքանչյուրի հետ, ով «լայք» է դնում սոցցանցում նրա լուսանկարներին։ Ոստիկանները աղջկան գտել են կոտրված ծնոտով, հեմատոմայից ուռած դեմքով եւ արյունոտ կապտուկներով։ Տղամարդու վայրենաբարո արարքի մասին ոստիկաններին հայտնել է տղայի հայրը, որը կասկածում էր, որ որդին ծեծում է կնոջը։
Աղջիկը ստիպված է եղել դեմքի վիրահատություն տանել։ Վիրաբույժներն ուղղել են թքի միջնապատն ու շուրթերը։
Ամուսինը կալանավորված է։ Նրան սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում եւ խոշոր տուգանք։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ