Ֆեդերիկա Մոգերինին՝ 2017 թվականի «Եվրոպայի կին»
2017 թվականի «Եվրոպայի կինը» կոչումը «կինը իշխանության մեջ» անվանակարգում շնորհվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Women of Europe Awards-ի կազմկոմիտեին:
«Եվրոպայի կինը» կոչման համար անվանակարգում ներկայացվում են եվրոպացի այն կանայք, որոնք անձնական ավանդ են ունեցել եվրոպական նախագծի առաջմղման գործում, ինչպես նաեւ նպաստել են Եվրոպայի եւ նրա ապագայի մասին բանավեճերին կանանց մասնակցության ընդլայնմանը:
«Եվրոպայի կինը» կոչումն առաջին անգամ շնորհվել է 2016 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ պատվավոր կոչումը, որը տրվում է ականավոր քաղաքական առաջնորդության համար, շնորհվել էր մրցակցության հարցերով եվրահանձնակատար դանիացի Մարգարեթ Վեսթագերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ