Խաղաղության համար և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում ասել է, որ ներկա է եղել Դոնալդ Թրամփի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված հեռախոսազանգին, որը տեղի է ունեցել Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական առաջնորդների հետ ԱՄՆ առաջնորդի հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների հանդիպման կազմակերպման ուղղությամբ, և դա անվանել է աննախադեպ իրադարձություն:
«Մենք դեռ չենք հասել այդ նպատակին, բայց դա այն է, ինչին մենք ձգտում ենք, և այսօր քննարկվել է այն հարցը, թե ինչպես հասնել դրան»,- ասել է նա:
«Այն փաստը, որ Պուտինն ասում է. «Իհարկե, ես հանդիպելու եմ Զելենսկու հետ», արդեն մեծ ձեռքբերում է»,- ասել է պետքարտուղարը:
Ես չեմ ասում, որ նրանք այդ հանդիպումից հետո դուրս կգան որպես լավագույն ընկերներ։. Ես չեմ ասում, որ նրանք դուրս կգան խաղաղության համաձայնագրով, բայց կարծում եմ, որ փաստն այն է, որ մարդիկ այժմ կխոսեն միմյանց հետ, ինչը տեղի չի ունեցել երեքուկես տարի»:
Ռուբիոն ասել է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ստիպված կլինեն տարածքային զիջումների գնալ՝ խաղաղ համաձայնության հասնելու համար:
«Դա հեշտ չէ և, հնարավոր է, նույնիսկ անարդար, բայց դա անհրաժեշտ է պատերազմին վերջ տալու համար»,- ասել է Ռուբիոն:
Ռուբիոն նաև ասել է, որ Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների ուղղությամբ ԱՄՆ-ն աշխատում է ինչպես իր եվրոպական դաշնակիցների, այնպես էլ այլ երկրների հետ:
«Դա պետք է իրականացվի խաղաղության համաձայնագրի կնքումից հետո, որպեսզի Ուկրաինան ապագայում կարողանա իրեն ապահով զգալ»,- հավելել է նա:

















































Մարկո Ռուբիոն կհանդիպի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ
Ռուբիոն փետրվարի 13–16-ը կայցելի Գերմանիա, Սլովակիա և Հունգարիա
Ռուբիոն և Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը
Ռուբիոն հաջորդ շաբաթ ռուս պաշտոնյաների հետ կքննարկի Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները
Մերձավորարևելյան բանակցություններում առաջընթաց կա. Ռուբիո
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են