Նախկին ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը Նիկոլ Փաշինյանի՝ իր նկատմամբ հալածանքներից հետո բացահայտեց, որ գիրք է գրում, որն անվանելու է «Երկրի իրական կողմը»` ի հակակշիռ Նիկոլ Փաշինյանի` «Երկրի հակառակ կողմը» գրքի, որը նա գրում էր ընդհատակում գտնվելու ժամանակ՝ 2008-2009 թվականներին:
«Գիրքը լինելու է ինքնակենսագրական, և հիմնական մասը նվիրված է լինելու իմ այն հեռախոսի պարունակությանը, որն այսօր գտնվում է չգիտեմ որտեղ»,- ամիսներ առաջ մեզ ասել էր Աղազարյանը, որի հեռախոսը քննչական գործողությունների ժամանակ ապօրինի առգրավել էին:
Հիշեցնենք նաև, որ Աղազարյանն իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ մերժեց Փաշինյանի խնդրանքը՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ։
Երեկ տեղեկացանք, որ Աղազարյանն ավարտել է գիրքը, այն ավելի քան 300 էջանոց է լինելու: Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում` հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում:
Նա Փաշինյանին համեմատել է Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասում՝ «վատ Վազգենի», ավելի ճիշտ՝ Վազգենի վատ կողմերի հետ, թե ինչպես վերջինիս շրջապատը, ստրկաբար հնազանդվելով, Վազգենից վատ Վազգեն կերտեց։
Գիրքը տպարան կուղարկվի սեպտեմբերին, ամենայն հավանականությամբ, հոկտեմբերին էլ Աղազարյանը գրքի շնորհանդեսը կկազմակերպի։


















































Հովիկ Աղազարյանին վերագրվող 8 հազար դոլար կաշառքը դարձել է 8 հարյուր
Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին
Աղազարյանի կաշառքի գործով անցնող Աշոտիկի ու Սլավիկի մասով դատարանը վճիռ է կայացրել
Ապե՛ր, ես տենց տղա չեմ, ուրիշ ձևի եմ, վարչապետ դառնալու. Հովիկ Աղազարյան
Հովիկ Աղազարյանը կմերժվի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին