ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրում է թուրքական պետական բանկին փողերի լվացման մեջ
Թուրք իրանցի ոսկու ոլորտի առևտրական Ռեզա Զարաբը վկայություն է տալիս ամերիկացի դատախազներին թուրքական պետական Հալքբանկի ղեկավարի գործի շրջանակում, ում մեղադրում եմ խոշոր փողերի լվացման գործում մասնակցություն ունենալու մեջ, որի միջոցով Իրանը շրջանցել էր ամերիկյան պատժամիջոցները:
Զարաբը խոստովանել է իր մեղքը և համաձայնել համագործակցել իրավապահների հետ: Սպասվում է, որ նա վկայություն կտա Մանհեթանի դատարանում ընդդեմ Հալքբանկի ղեկավարներից մեկի՝ Մեհմեդ Հաքան Աթիլայի, որի գործը զգալիորեն վնասել է թուրք-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունները:
ԱՄՆ-ի դատախազությունը մեղադրանքներ է ներկայացրել այս գործի շրջանակում 9 մարդկանց, սակայն միայն Զարաբը և Աթիլան են գտնվում կալանքի տակ: Մնացած մեղադրյալների թվում են «Հալքբանկ»-ի նախկին նախագահ Սուլեյման Ասլանը և Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայենը:
ԱՄՆ-ի դատախազների պնդմամբ մեղադրյալները ստեղծել են փողերի լվացման միջազգային խոշոր սխեմա, որը ներառում էր ոսկու անօրինական ներմուծումներ ու սննդի գնման կեղծ փաստաթղթերի պատրաստում, որի շնորհիվ Իրանը հնարավորություն էր ունեցել ձեռք բերել ամերիկյան դոլարներ՝ խախտելով ամերիկյան պատժամիջոցները:
ԱՄՆ-ի դատախազի օգնական Դեյվիդ Դենթոնը դատավարության ընթացքում իր խոսքում նշել է, որ Աթիլան ունի պատժամիջոցների վերաբերյալ խորը գիտելիքներ և օգտագործել է դրանք անօրինական բանկային փոխանցումներ իրականացնելու համար:
Թուրքիայի նախագահ Էրդողանի վարչակազմը քննադատել է գործի հարուցումն՝ այն անվանելով կեղծ և քաղաքական: Այն սրել է առանց այն էլ լարված թուրք-ամերիկյան հարաբերությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ