Ինչպես կանխել սիրելիի մեկնումը․ Աղջիկն ականապատված գնացքների մասին կեղծ ահազանգ է արել
Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքի բնակչուհին գնացքների ականապատման վերաբերյալ կեղծ ահազանգ է արել, որպեսզի թույլ չտա սիրած տղամարդուն մեկնել:
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, խոսքը նախկինում դատվածություն ունեցող 19-ամյա աղջկա մասին է:
Իրավապահների փոխանցմամբ՝ աղջիկը կեղծ ահազանգն արել է իր ծանոթի բջջային հեռախոսի միջոցով: Ձերբակալվելուց հետո նա խոստովանել է, որ նման քայլի է դիմել, որպեսզի կանխի սիրելիի մեկնումը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել:

















































