Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Աշխարհ

Եզդի Նադյա Մուրադ. ԻՊ սարսափներից փախած նախկին սեքս ստրկուհու պատմությունը

Դուք պետք է որոշեք, ինչպես է դասավորվելու իմ նմանների կյանքը՝ կապրենք խաղաղության մե՞ջ, թե՞ նորից բռնության կենթարկվենք: Այս մասին հայտարարել է ԻՊ զինյալների գերությունից փախած եզդիական ծագմամբ իրավապաշտպան Նադյա Մուրադը՝ ՄԱԿ-ում ԻՊ կողմից գրաված տարածքներում կանանց իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցով ելույթ ունենալով, հաղորդում է Life.ru- ն:

«The Last Girl: My Story of Captivity and My Fight Against the Islamic State» գրքում Նադյան պատմում է այն մասին, թե ինչպես Իրաքի Կոչո գյուղում իր անհոգ պատանեկությունը իսլամիստների գալուց հետո դժոխքի վերածվեց:

ԻՊ զինյալները երկու շաբաթվա շրջապատումից հետո գրավեցին գյուղը: Ահաբեկիչները բոլոր բնակիչներին հավաքեցին դպրոցական բակում եւ հարցրեցին՝ ուզում են նրանք մուսուլմաններ դառնալ:

Ներկաներից ոչ ոք չդավաճանեց իր կրոնին: Այդ ժամանակ զինյալները բոլոր տղամարդկանց ստիպեցին իրենց համար եղբայրական գերեզման փորել, որի մեջ զանգվածային մահապատժից հետո նետվեցին նրանց մարմինները:

Երիտասարդ կանանց զինյալներն իրենց հետ տարան: Նրանց թվում էր նաեւ 21-ամյա Նադյան: Զինյալները նրան հայտնեցին, որ այսուհետ նա «Իսլամական պետության» սեփականությունն է եւ սեքս ստրկուհու գործառույթներ է իրականացնելու, իսկ դաշտային հրամանատարներից մեկը ծխախտով այրեց նրա ուսը եւ որովայնը:

Երբ Նադյային այլ աղջիկների մոտ տարան, որոնց նույն դաժան բաժինն էր հասել, նա իմացավ, որ գերուհիներից շատերը պատրաստ են իքնասպան լինել:

Երբ հսկա տղամարդը մտավ սենյակ եւ որպես ստրկուհի Նադյային ընտրեց, նա չկարողացավ զսպել հուսահատության ճիչը:

«Նա հրեշի նման էր»,—հիշում է աղջիկը: Հետագայում նա կարողացավ մեկ այլ զինյալի, որն ավելի փոքրամարմին էր, համոզել տանել իրեն իր հետ:

Նադյայի համար ստրկուհու կարգավիճակը հաստատող փաստաթուղ պատրաստեցին:

Այնուհետ նա տեղափոխվեց ապրելու իր տիրոջ հետ՝ Հաջի Սալման անունով մարդու, որը ԻՊ-ում հեղինակավոր դատավորի պաշտոն ուներ:

«Դու իմ չորրորդ ստրկուհին ես, — Նադյային ասաց նա: — Նախորդ երեքը իսլամ են ընդունել: Մենք դա ձեզ՝ եզդիների համար ենք անում: Մենք ձեզ օգնում ենք իրական հավատք ունենալ»:

Երբ մտան նրա տուն, Հաջին խնդրեց Նադյային լոգանք ընդունել, ամբողջ մարմնի վրա մազահեռացնող քսուք քսել եւ կարճ զգեստ հագնել:

«Անկողնում նա այքնան բարձր էր գոռում, կարծես ուզում էր, որ ամբողջ Մոսուլը լսի, որ ինքը նոր ստրկուհի ունի: Եթե ես փակում էի աչքերս, նա ծեծում էր ինձ»,-պատմում է Նադյան:

Մի անգամ Նադյան որոշեց փախուստի դիմել: Պատուհանից պարանով իջնելով՝ նա հանդիպեց պահակին եւ վերջինս զանգեց տիրոջը: Հաջի Սալմանը տուն եկավ եւ 6 զինյալների հերթով հրամայեց բռնաբարել աղջկան:

Նրան մեկ շաբաթ բռնաբարում եւ ծեծում էին: Ի վերջո նա փոխանցվեց մեկ այլ տղամարդու, որը որոշեց նրան Սիրիա տանել: Տեղափոխումը ձգձգվում էր եւ Նադյային որոշ ժամանակ հանգիստ թողեցին:

Առաջին իսկ ստեղծված հնարավորության դեպքում նա փորձում էր փախչել: Բարեբախտաբար, անհայտ պատճառով դռներից մեկը բաց էր մնացել:

Նադյան գնում էր մի ամբողջ օր եւ գիշեր: Հագնելով դեմքը ծածկող ավանդական մուսուլմանական զգեստ, Նադյան անցորդների մոտ կասկած չէր առաջացնում, թեեւ ամբողջ ճանապարհին վախից դողում էր:

Ի վերջո նա հասավ Մոսուլի ամենաաղքատ շրջանին եւ օգնություն աղերսելով՝ թակեց իր տան նման մի տան դուռ: Դուռը բացվեց եւ ինչ-որ մեկի ձեռքերը նրան ներս քաշեցին:

Նադյայի բախտը բերեց: Տունը պատկանում էր մարդկանց, ովքեր համամիտ չէին ԻՊ քաղաքականության հետ: Նրանք փախուստի ծրագիր կազմեցին, որպեսզի աղջիկը կարողանա ամբողջ աշխարհին պատմի, ինչպես են ահաբեկիչները վերաբերվում կականց: Նրա փրկիչներից մեկը՝ Նասերը՝ իր ավտոմեքենայով մինչեւ ԻՊ սահման ճանապարհեց աղջկան:

Որքան էլ տարօրինակ է, ծրագիրն իրականացավ, եւ Նադյան հասավ փախստականների ճամբար, որտեղ եղբայրների հետ հանդիպեց: Այստեղ նա իմացավ, որ իր մորը գնդակահարել են եւ գյուղի բնակիչների հետ ընդհանուր գերեզմանում թաղել: 5 եղբայրներին մահապատժի են ենթարկել: Զարմիկին ԻՊ զինյալները կարողացել են ընդգրկել իրենց շարքերը, եւս երկու քույրերը գերության մեջ էին:

Նադյան ողջ մնացած եղբայրներին սեքս ստրկության մասին չպատմեց: Սակայն շուտով, ճամբարում աշխատող լրագրողները համոզեցին նրան տեսախցիկի առջեւ պատմել իր պատմություն: Մեկ տարի անց նա ՄԱԿ-ում ելույթ ունեցավ:

Ներկայումս եզդիների ավելի քան 3 հազար կանայք եւ երեխաներ զինյալների մոտ գերության մեջ են:

Գերությունից ազատված Նադյայի քույրերը աշխարհի տարբեր աշխարհներում են հայտնվել: Մեկը Քուրդիստանում է, մույսը՝ Նադյայի հետ Շտուտգարտի մերձակայքում է ապրում:

2016 թվականին ՄԱԿ թմրամիջոցների եւ հանցավորության դեմ պայքարի վարչությունը Նադյային որպես բարի կամքի դեսպան ընտրեց մարդկանց թրաֆիքինգի մասին տեղեկատվության տարածման համար: Նա նաեւ Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել եւ դարձել է 2016 թվականի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ըստ Time ամսագրի:

NEWS.am