Ասադի պատվիրակությունը ՄԱԿ-ի բանակցություններին մասնակցելու նպատակով ժամանել է Ժնև
Այսօր Ժնև է ժամանել Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ մասնակցելու Սիրիայի հակամարտության կարգավորման միջազգային բանակցություններին: Պաշտոնական Դամասկոսը մինչ այդ հրաժարվել էր մասնակցել բանակցություններին, պատճառաբանելով որ ընդդիմությունը Ասադի պաշտոնանկության նախապայման է դնում:
Նախօրեին ընդդիմության միավորված պատվիրակության ղեկավար Նասր ալ-Հարիրին Ժնևում լրագրողներին ասել էր, թե խաղաղության ցանկացած համաձայնագրի դեպքում շարունակում են պնդել Ասադի պաշտոնանկությունը:
Ենթադրվում է, որ Ասադի հարցը հանվել է, քանի որ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան երեկ Դամոսկոսից հաղորդագրություն է ստացել, որ Սիրիայի կառավարության պատվիրակությունը պլանավորում է ժամանել նոյեմբերի 29-ին: Միստուրան ասել է, որ բանակցային այս փուլում ցանկանում է կենտրոնանալ Սիրիայի նոր սահմանադրության և ապագա ընտրությունենրի վրա, որը նախատեսվում է անցկացնել ՄԱԿ-ի հսկողության ներքո: Նա հույս է հայտնել, որ այս բանակցությունները իրական արդյունքներ կունենան՝ վերջ տալու համար Սիրիայի վեցամյա պատերազմին, որի հետևանքով ավելի քան 340 հազար մարդ է զոհվել:
ՄԱԿ-ի Սիրիայի հարցով Ժնևան բանակցությունների նախորդ յոթ փուլերը շոշափելի արդյունքներ չեն ունեցել:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը