Գահին հավակնող սաուդցի արքայազնին ազատ են արձակել 1 միլիարդ դոլարի դիմաց
Սաուդյան Արաբիայի արքայազն Միթեբ բին Աբդուլան, որը գահի հավակնորդներից էր և ձերբակալվել է հակակոռուպցիոն հետաքննության ընթացքում, ազատ է արձակվել ավելի քան 1 միլիարդ դոլարի դիմաց: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սաուդյան Արաբիայում պաշտոնյայի:
Պաշտոնյան նաև նշել է, որ ևս երեք մարդ է ազատ արձակվել կառավարության հետ «համաձայնության» ձեռքբերումից հետո:
Ավելի վաղ թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը պատմել է, որ արքայազնների մեծ մասը համաձայնել է կառավարության առաջարկին՝ ազատություն ստանալ իրենց միջոցների մի մասի դիմաց: Արդյունքում՝ հաջողվել է երկրի բյուջե փոխանցել մոտ 100 միլիարդ դոլար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում: Ավելի ուշ հայտարարվել է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել և հարցաքննվել է 208 մարդ:
Սաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ