Ոստիկանությունը Վեհարան է գնացել՝ Միքայել Սրբազանի հետևից
Ոստիկանությունը Էջմիածին՝ Վեհարան է գնացել Միքայել Սրբազանի հետևից: Այս մասին հայտնում է «Ազատությունը»՝ նշելով, որ այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է Արտաշես սարկավագ Աջապահյանը։
Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այս պահին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցում է Քահանայից ժողովին։
Հիշեցնենք, որ իրավապահներն այս պահին Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ են իրականացնում: Դուռը փակ է, դրսից ոստիկաններ են հսկում:
Գլխավոր դատախազությունը երեկ տեղեկացրեց՝ մեկ շաբաթ առաջ քրեական վարույթ են նախաձեռնել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ՝ հեղաշրջում անելու կոչի համար: Դատախազությունն այլ տեղեկություն չի տրամադրել, նաև չեն հստակեցրել, թե կոնկրետ որ հայտարարությունն են հիմք վերցրել:


















































Միքայել սրբազանին կրկին վիրահատել են. Չարչյանը մանրամասներ է հայտնել
Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով
Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց
Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեց
Ես արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Այս երկիրը չի ընդունում, որ որևէ մեկի հետնաբակը լինի
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին