Քադիրովը հայտարարել է, որ երազում է հեռանալ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից
Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է հեռանալ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից, քանի որ կարծում է, որ «դրա ժամանակը եկել է»:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Россия 1 հեռուստաալիքի եթերում Քադիրովին հարցրել են, թե արդյո՞ք նա պատրաստ է հեռանալ հանրապետության ղեկավարի պաշտոնից, որը զբաղեցնում է 2007 թվականից ի վեր:
«Կարելի է ասել, որ դա իմ երազանքն է: Տարածաշրջանի ղեկավար լինելը և ժողովրդի, հազարապետության համար պատասխանատվություն կրելը Բարձրյալի, պետության ղեկավարության և ժողովրդի առաջ, շատ բարդ է»,-ասել է Քադիրովը:
Նա մեկնաբանել է, որ յուրաքանչյուր սխալի համար պետք կլինի պատասխանել «այս կամ այն կյանքում»:
«Այդ պատճառով ես կասեի, որ ոչ թե հոգնել եմ կամ չեմ ուզում ծառայել, այլ կարծում եմ, որ եկել է ժամանակը: Ժամանակին պետք էին ինձ նմանները, որպեսզի կարգուկանոն հաստատվի: Այսօր մեզ մոտ կարգին է ամեն ինչ: Կարծում եմ, որ եկել է ժամանակը փոփոխություններ անելու Չեչնիայում», - ասել է Քադիրովը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ