Բուլղարիայի գլխավոր բանկիրը Հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքի ժառանգ է
Բուլղարիայի բանկերի ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահը Լևոն Համբարձումյանն է, գրում է rusarminfo.ru-ն՝ հավելելով, որ նա ծնվել է 1953 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի ընտանիքում։
Լևոն Համբարձումյանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո դարձել է Բուլղարիայի խորհրդատվական և աուդիտորական ոլորտի առաջամարտիկներից մեկը: 1997 թվականին նա ընտրվել է Սոֆիայում Կանադայի պատվավոր հյուպատոս: Մինչև 2000 թվականը Լևոն Համբարձումյանը Բուլղարիայի էկոնոմիկայի նախարարի տեղակալն է եղել, իսկ 2000 թվականին՝ մասնավորեցման հարցերով գործակալության գործադիր տնօրեն:
2001 թվականին նա դարձել է UniCredit Bulbank-ի գլխավոր գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ, ինչպես նաև՝ Բուլղարիայի բանկերի ասոցիացիայի տնօրենների խորհրդի նախագահ:
2005 թվականին Լևոն Համբարձումյանը Finance Central Europe ամսագրի կողմից ճանաչվել է Եվրոպայում «տարվա բանկիր», իսկ 2007 թվականին «Տարվա մենեջեր» ամսագիրը նրան շնորհել է «Լավագույն մենեջեր»-ի կոչում: Մեկ տարի անց Իտալիայի՝ այդ ժամանակ նախագահ Ջորջո Նապոլիտանոն նրան հանձնել է Իտալիայի բարձրագույն պետական պարգևներից մեկը՝ Commendatore տիտղոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ