Բալիում արթնացել է Ագունգ հրաբուխը
Բալիում այս տարվա օգոստոսին Ագունգ հրաբխի արթնացում է արձանագրվել. մոտ 120 հազար մարդ լքել են իրենց տները՝ վախենալով նախկինում տեղի ունեցած ողբերգական դեպքերի կրկնությունից: Նշենք, որ 1000-ամյա իր գոյության ընթացքում 3142 մետրանոց հրաբուխը ժայթքել է 4 անգամ եւ ամեն անգամ դրանք աղետալի հետեւքնքներ են ունեցել:
Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 1963-1964 թվականներին, երբ մահացել էր ավելի քան 1100 մարդ, տասնյակ հազարավոր մարդիկ մնացել էին առանց տանիքի: Այդ տարերային աղետը ճանաչվել էր ամենաավերիչը Ինդոնեզիայի պատմության մեջ, հաղորդում է Nat-geo-ն:
2017 թվականի հոկտեմբերին հրաբխի ակտիվությունն սկսել է նվազել, եւ երկրի իշխանությունները նվազեցրել են վտանգի աստիճանը: Սակայն նոյեմբերի 21-ին Ագունգից ծխի 700-մետրանոց սյուն է բարձրացել: Մոտակա 5 բնակավայրերի փողոցներն ու տները ծածկվել են հրաբժային մոխրով:
Հիշեցնենք, որ 1963 թվականին հրաբուխը 10 կմ բարձրությամբ մոխրի սյուն էր արձակել: Այժմ Volcanology and Geological Hazard Mitigation կառավարական կենտրոնի հրաբխագետները հրաբխի ակտիվությունը 3 են գնահատել՝ հնարավոր 4-ից:
Գիտնականները չգիտեն՝ հրաբուխը կժայթքի՞, թե՞ նորից «կքնի»: Մարդկանց խորհուրդ է տրվում հեռու մնալ վտանգավոր շրջաններից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ