Զիմբաբվեի նոր նախագահը հայտնել է, թե երկրում երբ կկայանան նոր ընտրությունները
Զիմբաբվեի նոր նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտնել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կկայանան եկող տարի, ինչպես եւ պլանավորվում էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Միմյանց նկատմամբ մեր հարաբերությունները պետք է բնութագրվեն 2018-ին կայանալիք ժողովրդավարական ընտրություններից առաջ եւ հետո եղած խաղաղությամբ ու ներդաշնակությամբ։ Ես խոստանում եմ այսօր, որ այդ ընտրությունները կընթանան պլանավորածի պես»,– ասել է Մնանգագվան։
Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, որի թեկնածությունն առաջադրել է «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն, Հայրենասիրական ճակատ» (ZANU-PF) իշխող կուսակցությունը, նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ հաջորդ ընտրությունները, որոնք կկայանան 2018-ի օգոստոսին։ Նրա նախորդը՝ Ռոբերտ Մուգաբեն, որը երկիրը կառավարում էր 37 տարի, վայր էր դրել լիազորությունները իմպիչմենտի արդյունքում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ