Մերկել. Մեզ համար ակնհայտ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում ՌԴ առանցքային դերը
Եվրամիության համար ակնհայտ է, որ Ռուսաստանը կենտրոնական դեր է խաղում «Արեւելյան գործընկերության» երկրների հետ հարաբերություններում, որոնց հետ մենք այսօր համաձայնագիր ենք ստորագրելու։ Այս մասին նոյեմբերի 24-ին ժամանելով «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովի բացմանը՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Կանցլերն առանձնացրել է «Արեւելյան գործընկերության» կարեւորության 2 կետերը։ «Արեւելյան գործընկերությունը» մեծ նշանակություն ունի մեզ համար։ Մի կողմից խոսքը մարդկանց կյանքի որակի բարելավման, ժողովրդավարության զարգացման մասին է։ Մյուս կողմից դա մեր անվտանգությունն է վերաբերում։ Այդ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի հետ ստորագրել ենք Ասոցացման մասին համաձայնագիրը։
Հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի հետ նույնպես գործընկերության մասին համաձայնագիր կկնքենք։ Այն կլինի ոչ այնքան ինտենսիվ, ինչպիսին Ասոցացման մասին համաձայնագիրն է, բայց մենք կհամագործակցենք նրանց հետ։
Այս երկրների դեպքում մեզ համար պարզ է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կենտրոնական դեր են խաղում։ Այդ պատճատով հուսով եմ, որ այսօրվա երկխոսության ընթացքում կհասկանանք, թե ինչպիսին է ներքաղաքական վիճակը այդ երկրներում»,– ասել է Մերկելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ