Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է տարեկան 112 հազար եվրո թոշակից
Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հրաժարվել է տարեկան 112 հազար եվրո թոշակից, որը նրան հասնում է որպես ինքնավարության նախկին ղեկավարի։ Այս մասին հայտնում է Europa Press-ը։
Պուչդեմոնի որոշումը պայմանավորված է նրանով, որ նա իրեն նախկինի պես Կատալոնիայի ղեկավար է համարում։ Գործակալության տվյալներով՝ Ժեներալիտետի նախկին ղեկավարի որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆինանսների նախարար Կրիստոբալ Մոնտորոն Պուչդեմոնին 10 աշխատանքային օր էր տվել, որպեսզի նա որոշի, թե Կատալոնիայի նախկին ղեկավարին հասանելիք թոշակի համար դիմում ներկայացնելու է, թե ոչ։
Կատալոնիայի օրենքների համաձայն՝ Պուչդեմոնը կարող էր 4 տարի շարունակ ամեն տարի 112 հազար եվրո ստանալ, ինչը կազմում է նրա աշխատավարձի 80 տոկոսը։ Օրենքի համաձայն՝ Կատալոնիայի նախկին ղեկավարը 65 տարեկանից կարող է ցմահ թոշակ ստանալ, որն ամսական հավասար է պաշտոնավարման ընթացքում ստացած աշխատավարձի 60 տոկոսին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ