Ըստ ՀՀ կառավարիչների, ընդամենը մեկ օրից գործարկվելու է հայ֊թուրքական սահմանային Մարգարայի անցակետը, որտեղ վերջին օրերին միլիոնավոր դրամների նոր սարքավորումներ են տեղադրվել մաքսային գործունեությունը ապահովելու նպատակով, ռուս սահմանապահներին տրվել է ժամանակ, մինչև փետրվարի 28֊ը տարածքից հեռանալու, իսկ նրանց փոխարեն նշված հատվածը պետք է հսկեն ՀՀ ԱԱԾ սահմանային ուժերը, իսկ մաքսատանը պետք է գործունեություն ծավալեն ՀՀ ՊԵԿ աշխատակիցները։Իհարկե, ամեն ինչ կարելի էր բնականոն համարել, եթե նույն փութաջանությամբ գործեին սահմանից այն կողմ թուրքական ծառայությունները, օրինակ` ճանապարհ կառուցեին, կամ մաքսայինի շենք, սարքավորումներ տեղադրեին։
Դեռևս չկա նաև հայ֊թուրքական որևէ փաստաթուղթ, ինչը կհավաստի անցակետի բացումը, չկա որևէ կանոնակարգ, ըստ որի այն պետք է գործի և կարգավորի միասնական աշխատանքը, փոխարենը կան Հայաստանի բյուջեից արված մեծածավալ ծախսեր, որոնք վաղուց արդեն անցել են մեկ միլիարդ դրամի շեմը։
Հետևաբար, ո՞րն է այս ամենի նպատակը, ի՞նչ է ուզում և ո՞ւմ է ուզում գոհացնել կապիտուլյանտը։
Պարզ է մի բան, անցակետը չի բացվելու, ոչ երկկողմ երկրների և ոչ էլ երրորդ երկրների քաղաքացիների համար, հետևաբար բյուջեի վատնումը ի՞նչ նպատակ էր հետապնդում։
Հայկական շահերը ամբողջովին ձախողած խմբակը, պատերազմի ծանր հետևանքները և Արցախի Հանրապետության կործանումը կեղծ խաղաղությամբ, ինչ որ խաչմերուկներով արդարացնող անհաջողակը հիմա էլ կեղծ մաքսատներով է ուզում հասարակությանը շեղի, հետևաբար կարծում եմ արժի հարգել «հայ հերոս հարկատուների» վաստակը և զբոսաշրջային վայր հայտարարել Մարգարայի անցակետը, խմբեր տանել։
Մարգարայի անցակետը հավակնում է դառնալ լուռ հուշարձան «նիկոլի իրական Հայաստանի», հերթական փուչիկ, որը երբեք, գոնե այս կառավարիչների օրոք կյանքի չի կոչվի։Իրական հերոսների վաստակը հանուն ոչնչի հայտարարած ընտանիքը կեղծ օրակարգ բերեց հերոս հարկատուներին, սակայն նրանց վաստակն էլ սարքեց հանուն ոչնչի»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին