Հեռացնելուց առավել կարևոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը. Հայկ Դեմոյան
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․
«ՄԵՆՔ էինք… հզոր, միասնական, համախմբված, գիտակից ու անսասան: Ընդամենը մի բջջային հեռախոս էր պետք, որ դառնայինք միաբջիջ խաբեբաների ծաղրուծանակի առարկան: Էլի ՄԵՆՔ ենք, նույն սերունդը… ուղղակի պետք է հիշել, չմոռանալ ու դուրս գալ պայքարի նույն ոգով ու նույն համոզմունքով:
Օտարի լուծը կրկին փաթաթել են մեր վզին: Փաթաթել են գեղեցիկ ու դյութիչ փաթեթավորումներով ու նոր վարդապետություներով, որոնցից դավաճանության արյունալի հոտ է գալիս: Ու փորձելու են հիմարի տեղ դնել քեզ ու համոզեն, որ այն ինչ արվում է, քեզ համար է արվում:
Իրականում արհեստավարժ թրմեցմամբ դանդաղ մահ են բերում բոլորիս, քանի դեռ դուրս չես եկել քո բջջային հեռախոսից ու լիովին չես գիտակցել մերօրյա ազգային ողբերգության ծավալներն ու հետևանքները, որոնց հեղինակներն ու ճարտարապետները տակավին ապրում են մեր կողքին:
Կայացնենք պատմական մի դատավճիռ. հեռացնելուց առավել կարևոր է սրանց նկատմամբ ամենադաժան պատիժի ի կատար ածումը:
Այնժամ աշխարհը մեզ կհասկանա, կհասկանա ու ԿՀԱՐԳԻ…»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին