Մեր ինքնության զսպանակի գալարները խիստ սեղմվել, բայց չեն կոտրվել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մեզանում, ըստ իս, դեռևս չհիմնավորված տպավորություն կա, թե դրսից, և, ցավալիորեն, նաև ներսից, որ մեր ինքնությանը հասցվող պարբերական կացնային հարվածներն անդառնալիորեն կործանել են դրա մի քանի հիմնասյուներ՝ զրկելով այդ ինքնությունը դիմադրողական ողջ ներուժից։
Մինչդեռ ուշադիր դիտարկելով մեզանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների դրվագներ, թերևս, ավելի ճիշտ է կարծել, որ ավելի շուտ գործ ունենք «սեղմված զսպանակի» հետ, երբ պատկերավոր ասած, մեր ինքնության զսպանակի Արարատի, Արցախի, ցեղասպանության խնդրի և, ավելի լայն իմաստով, «հայերի ու թուրքերի» հակադրության հիմնահարցի և այլ գալարներ մեթոդական քարոզչական ճնշման հետևանքով խիստ սեղմվել են, սակայն չեն կոտրվել։
Եթե սա ճիշտ է, ապա այս սեղմված զսպանակը կարող է ունենալ երկու վերջնարդյունք՝ անդառնալիորեն կոտրվել կամ հետ բացվել էլ ավելի հզոր լրացուցիչ ուժով, ինչից բխում է, որ ինքնության խնդիրների հետ հընթացս իրականացվող սիրողական մակարդակի խաղերը չափազանց ռիսկային տիրույթ մուտք գործել է, որի արդյունքը կամ հետևանքը հաստատապես կանխատեսելի չէ»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին