Թել-Սելը պետք է վերահսկվի ֆինանսների նախարարության կողմից․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Թել-Սելը պետք է վերահսկվի ՀՀ ֆինանսների նախարարության կողմից։
Արդեն մեկ տարի սակագնի շուրջ ընթացող քննարկման ժամանակ բոլորը մոռացել են մեկ հարց։ Ո՞վ է վերահսկելու Թել-Սելին։
Նախկինում գործում էր հետևյալ սխեման.
1.Ավտոբուսի վարորդը կանխիկի գանձարկղը հանձնում էր ավտոբուսի հավաքակայան, որտեղից գումարը կամ մի մասը հանձնվում էր հավաքակայանի սպասարկող բանկ, որտեղից էլ այն փոխանցվում էր քաղաքապետարանի հաշիվներին։
Այս սխեմայի մեջ կային գումարի ամբողջական փոխանցման բացահայտ ողջամիտ կասկածներ, որոնք հիմա վերացվում են։
Սակայն ներկա սխեմայում առաջ են գալիս էլի ողջամիտ կասկածներ։
2.Ամբողջ կանխիկ գումարը հավաքվում է Թել-Սելի ապարատներով, որտեղից նրանց ինկասացիան այն տանում է Թել-Սելի գլխավոր դրամարկղ, որտեղից էլ գումարը փոխանցվում է քաղաքապետարանի հաշիվներին։
Հիմա հարց մտորելու համար։ Ի՞նչը կամ ո՞վ է խանգարելու թելլսելին ցույց տալու օրեկան հավաքագրված կանխիկի մի մասը: Մի մոռացեք, որ թելլսելը տիրապետում է և ծրագրային ապահովում հաշվառումը և տերմինալները։
Կարծում եմ անհրաժեշտ է գումարի գանձման այս շղթայում մտցնել պետական վերահսկիչ լիազորի՝ օրինակ ՀՀ ֆինանսների նախարարությանը»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին