ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ ՌԴ-ից C-400 համակարգեր գնելու համար
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը չի բացառել, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնման համաձայնագիր կնքելու համար Թուրքիայի դեմ հնարավոր է որոշ պատժամիջոցներ կիրառվեն, այս մասին գրում է ամերիկյան Washington Post-ը:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառի, Հաթչինսոնը պատասխանել է. «Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, այս բարդ հարցը պետք է երկկողմանի քննարկել, ես տեղյակ չեմ, որ թեմայի վերաբերյալ որևէ որոշում է կայացվել»:
Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիայի ՝ C-400 համակարգերի գնման հետ կապված իրենք իսկապես լուրջ մտավախություններ ունեն, սակայն մյուս կողմից Թուրքիան շատ կարևոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար:
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ ռազմաօդային ուժերի փոխնախարար Հեյդի Գրանտը շեշտել էր, որ C-400 համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաև ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հարցում, ինչը նախատեսված է իրականացնել 2018 թվականին:
Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, չեխ գեներալ Պյոտր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դեմ է, որ Անկարան Մոսկվայից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգության նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի և Արևմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիության պատճառով:
Իր հերթին ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրույն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ