Զիմբաբվեի նախագահը հրաժարական է ներկայացրել
Շուրջ 40 տարի Զիմբաբվեն ղեկավարած Ռոբերտ Մուգաբեն այսօր երկրի խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»:
Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, մինչ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում: Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել:
Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»:
Մուգաբեի հրաժարականը տոնում են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում:
Մեկ շաբաթ առաջ Զիմբաբվեի բանակը սահմանափակել էր նախագահ Մուգաբեի տեղաշարժի հնարավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում էին նրա հրաժարականը: Ընդվզումները սկսվեցին այն բանից հետո, երբ Մուգաբեն փորձեց չեզոքացնել երկրի հաջորդ նախագահի առավել հավանական թեկնածու Էմերսոն Մնանգագվային և իշխանությունը գրավելու ճանապարհ հարթել իր կնոջ՝ Գրեյսի համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ